Рубрика: Մայրենի, Իմ գրադարանը

Ազատ Շահինյան «Սուրի և Սամի արկածները»

Կարդում եմ Ազատ Շահինյանի «Սուրի և Սամի արկածները»։
Սուրն ու Սամը հավատարիմ ընկերներ են։ Ընկերները միմյանցից շատ են տարբերվում. Սուրը բարձրահասակ էր և մարմնով բարակ, իսկ Սամը՝ հաստ ու կարճ: Նրանք թեպետ շատ հավատարիմ են միմյանց, բայց լինում են դեպքեր, որ անընդհատ վիճում են։ Նրանց հենց Սուր և Սամ են դիմում, այլ ոչ թե ՝ Սուրեն և Սամվել: Տղաները հենց այդ կարճ անուններով են հայտնի: Դպրոցում նրանց բոլորը ճանաչում են հենց նրանց արկածներից:
Երբ որևէ մեկը լսում էր Սուր կամ Սամ անունը, միանգամից հասկանում էր, որ նրանք այն երկու չարաճճիներն են, որոնց մասին խոսում է ամբողջ դպրոցը: Սուրն ու Սամը շատ հավատարիմ ընկերներ են: Նրանք յուրաքանչյուր հարցով պատրաստ են միմյանց օգնելու և աջակցելու: 
Մի օր նրանք հետ էին գալիս դպրոցից, և հանկարծ Սուրը իր ուսերին թեթևություն զգաց, և հասկացավ, որ իր պայուսակը մոռացել է դպրոցում։ Սամն էլ հասկացավ, որ ինքն էլ իր վերարկուն է մոռացել։ Նրանք վերադարձան դպրոց, և տեսան, որ Սուրի պայուսակն ու Սամի վերարկուն կախված են երկրորդ հարկի պատուհնից։
Նրանց վրա մի խոշոր թերթ էր փակցված՝ հետևյալ մակագրությամբ. «Ո՜վ մոլորյալներ… եթե դուք շարունակեք մեզ մոռանալ, ապա մենք այս թելի վրայով. սարդի նման, նորից վեր կմագլցենք, և դուք ընդմիշտ կկորցնեք մեզ գտնելու ճանապարհը»։ Տակը ստորագրված էր. «Որբացած պայուսակ և մի դժբաշտ վերարկու»։ Երբ Սուրն ու Սամը մոտեցան իրենց իրերը վերցնելու, դպրոցի ներսի բոլոր մարդիկ սկսեցին ծիծաղել։ Ընկերները տուն վերադառնալուց վիճեցին։
Օրը կիրակի էր։ Սամի մոտ պառկած էր մի սպիտակ կատու, դա իրենց հարևանի կատուն էր։ Սամը չէր ցանկանում արթնանալ։ Սակայն Սամի մայրիկը արթնացրեց նրան և ասաց, որ նա և Սամի տատիկը գնում են շուկա։ Նա վեր կացավ, և նկատեց կատվին։ Այդ ժամանակ կատուն բարձրանում էր իր մայրիկի զարդասեղանի վրա։ Սամը հասկացավ, որ եթե կատուն իջնելուց թափի մայրիկի զարդերն ու օծանելիքը, Սամն իր մայրիկից մի լավ կստանա։ Նա հիշեց Սուրի պատմած հիպնոզի ձևը, և փորցեց։ Իր մոտ դա չստացվեց, և կատուն իջավ զարդասեղանից, թափելով զարդերն ու օծանելիքը։ Այդ ձայնից եկավ տատիկը, և տեսնելով այդ ամենը, թափում է իր ձեռքի կեֆիրը։ Նա իր հետևից մաքրում է կեֆիրը և գնում շուկա։ Այդ ժամանակ գալիս է Սուրը, և օգնում Սամին մաքրել սենյակը, և ցույց տալիս, թե ոնց է պետք հիպնոզացնել։ Նա հիպնոզացնում է կատվին, և նրանք իջնում են հարևանի մոտ, որպեսզի տան, սակայն Սամը հիշում է հաևանի գործի մասին, և նրանք որոշում են պատշգամբից իջեցնել կատվին։ Այդ ժամանակ գալիս են Սամի մայրիկն ու տատիկը։ Սուրը կապում է թելը ճաղից, և դրսից բոլորը դա տեսնում են, և աղմուկ է բարձրանում։ Մայրիկը այդ ամենը տեսնում է, և ամոթից կարմրում և ջղայնանում։ Հարևանը տեսնում է իր կատվին և վերցնում նրան։ Հաջորդ օրը մարտի 8-ն էր, և Սամի ծնունդը։ ՍՍամը ուրախ չէր, քանի որ մտածում էր, որ իսկական տղաները մարտի 8-ին չեն ծնվում։ Սուրն ու Սամը բախտակիցներ էին, քանի որ Սուրն էլ ծնվել է փետրվարի 29-ին։ Դպրոցում մարտի 8-ին աղջիկները իրար ծաղիկներ էին նվիրում, և Սամի դասարանցին միշտ ասում էր «Աղջիկներ, Սամին էլ մի փունջ ծաղիկ նվիրեք»։ Այդ օրը տուն հյուրեր էին եկել, և ոչ ոք Սամին ուշադրություն չդարձրեցին, և նրանք շնորհավորում էին իր մայրիկին։

Оставьте комментарий