Рубрика: Մայրենի, Իմ գրադարանը

Սուրի և Սամի արկածները

Հյուրերից մեկի տղան աթոռից ընկավ, և Սամը սկսեց ծիծաղել։ Մայրիկը սամին տարավ խոհանոց, ու ջղայնացավ։ Նա դուրս եկավ խոհանոցից, և այդ ժամանակ եկավ Սուրը իր ծնողների հետ։ Սամը խոհանոցից դուրս թռավ, և փաթաթվեց Սուրին։ Հետո Սուրի մայրիկը հիշեց, որ մոռացել է անջատել էլեկտրական թեյնիկը։ Սուրը հագավ բաճկոնը և պատրաստվեց դուրս գալուն, և Սամը ցանկացավ իր հետ գնալ։ Նրանք միասին վազեվազ գնացին Սուրի տուն։ Այնտեղից ծուխ էր գալիս, և Սուրն ու Սամը արագ գնացին խոհանոց։ Խոհանոցում թեյնիկի մեջ շատ քիչ ջուր էր մնացել, սեղանի այնկյունը, որտեղ դրած էր թեյնիկը, քիչ էր մնում սկսեր վառվել։ Սուրն ու Սամը արագ ջուր լցրեցին սեղանի վրա, հետո Սամը բռնեց թեյնիկը, և վառեց մատը: Լարը սկսեց թշթշալ, և նրանք կրտեցին լարը։ Սամը փորձեց ջրով փրկել թեյնիկը, սակայն թեյնիկի տակի մասը պոկվեց։ Վերջացնելով, նրանք դուրս են գալիս, և ճանապարհին տեսնում թատրոն, որտեղ շատ մարդիկ էին հավաքվել։ Սուրը ցույց տվեց մի իլիուզիոնիստի, որը պատկերված էր ցուցափեխկի վրա։ Նրանք ցանկացան մտնել։ Փող չուներին, և որոշեցին, որ Սամը մտնի Սուրի բաճկոնի տակ, և նրանք անցնեն։ Դա նրանց մոտ չստացվեց, և նրանք գնացին հետևի մուտք։ Այնտեղ բանվորներ էին աշխատում։ Սուրն ու Սամը սպսեցին, և հետո մտան թատրոն։ Այտեղ նրանց տեսավ մի ռուսախոս։ Սամը հասցրեց թաքնվել, իսկ Սուրին այդ մարդը նկատեց, և Սուրը դուրս եկավ, մտածելով, որ Սամը դրսում է։ Սակայն Սամը այնտեղ չէր։ Նա կես ժամ սպասեց, և որոշեց գնալ, մտածելով, որ իր ծնողները իրեն ման են գալիս։ Նա ճիշտ էր մտածում, և երբ որ նա գնաց Սամի տուն, ծնողները իրեն հարցրեցին, թե ո՞րտեղ է Սամը։ Նա չկարողացավ պատասխանել, և Սուրը, Սուրի մայրիկն ու Սամի մայրիկը գնացին Սամին ման գալու։ Այդ ժամանակ Սամըթատրոնով էր ման գալիս, և շուտով սկսեց լաց լինել։ Նրան մոտեցան մի քանի մեծահասակ, որոնք աշխատում էին թատրոնում։ Այդտեղ էր նաև իլիուզիոնիստը։ Նա տարավ Սամին իր սենյակ, և հանգստացրեց։ Սուրը, իր մայրիկն ու Սամի մայրիկը այդ ժամանակ եկն թատրոն, և, հարցուփորձ անելով մարդկանց, ման էին գալիս Սամին։ Այդ ժամանակ սկսեց իլիուզիոնիստի ժամանակը բեմ բարձրանալու։ Նա մեկ ֆոկուս արեց, և հայտարարեց Սամի կորչելու լուրը։ Դա գրավեց Սուրի, իր մոր և Սամի մոր ուշադրությունը։ Իլիուզիոնիստը կրկին ֆոկուս անելով այնպես արեց, որ Սամը հայտնվեց սեղանի վրա։ Սամը արագ վազեց իր մայրիկի մոտ, և նրանք գնացին տուն։ Տանը Սամը իր տարիքակիցներին պատմեց այդ ամենի մասին, և այդ ժամանակ եկավ իլիուզիոնիստը։ Նրա և Սամի հարևանի անունները նույն էին, և Սամի մայրիկը կանչեց իրենց հաևանին։ Նրանք ծանոթացան և ընկերացան։ Սամը գոհ մնաց իր ծննդից։ Հաջորդ օրը դպրոցում նա քնել էր, նրանք անցնում էին երկկենցաղներների մասին։ Երբ որ ուսուցչուհին Սամին հարցրեց, թե որ կենդանիներն են երկկենցաղ, Սամը կանգնեց Սուրի ոտքի վրա, որ նա օգնի Սամին։ Սուրը ասաց որոշ չվող թռրունների անուններ։ Սամը կրկնեց դրանք, և ուսուցչուհին հարցրեց, թե՝ ինչո՞ւ են դրանք երկկենցաղ։ Սուրը Սամին ասաց, որովհետև նրանք երկու տեսակի կյանք ունեն, մեկը հայրենիքում, մյուսը՝ տաք երկրներում։ Ուսուցչուհին Սուրին էլ, Սամին էլ երկու դրեց, և Սուրն ու Սամը վիճեցին։