Рубрика: Գրականություն 7, Իմ գրադարանը

Մամփրե արքան

Կարդացել եմ Մուշեղ Գալշոյանի «Մամփրե արքան»։

Մամփրեն միշտ ցանկացել էր հայերեն այբուբենը գրել, կարդալ սովորել, բայց միշտ մտածել էր, որ արդեն մեծ է ու չի կարող: Մի օր Մամփրեն գրասենյակ գնալու փոխարեն որոշեց, որ այլևս չի գնալու գրասենյակ ու ամբողջ օրը այնտեղ չի նստելու ու ծխի: Նա ուխտ արեց, որ մինչև Մաշտոցի աբուբենը չսովորի, գյուղամեջ ոտք չի դնի:

Այդ օրվանից Մամփրեն սկսեց թոռնուհու հետ այբուբենը սովորել: Անցան ամիսներ: Մամփրեն արդեն վարժ կարդում ու գրում էր հայերեն և դա շատ էր զարմացնում գյուղի բնակիչներին, քանի որ գյուղում մեծահասակները գրագետ չէին:

Մի օր Մամփրեի որդին նրան սեղանի մոտ գտավ: Նա մեռած էր ու դիմացը դրած էր մի նամակ, որն ասում էր, որ Օսմանը թալանչի ավազակ է ու Մեհրեաղբյուրի անունն ինչպես կար այդպես էլ կմնա, որովհետև այդ անունն Աստված է կնքել ու ոչ ոք չի կարող այն փոխել: Նամակի վերջում էլ գրել էր՝ «Մամփրե արքա»:

Պատմվածքի հիմնական իմաստն այն է, որ երբեք ուշ չէ ինչ-որ բան անելու համար:

Рубрика: Մայրենի, Իմ գրադարանը

Ռիչարդ Բախ «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը»

Ձկնորսական նավի մոտ խայծով ցանց են նետում ջուրը և ճայերը հավաքվում են իրենց բաժին ձուկը թռցնելու համար: Ճայերից մեկը, որի անունն է Ջոնաթան Լիվինգստոն, վարժվում է թռիչքի մեջ բոլորովին միայնակ: Նա խախտում է խմբի բոլոր չգրված օրենքները՝ թռչում է ցածր, կախվում է օդում: Փորձում է կատարելության հասցնել թռչելու իր արվեստը:
Նա քամահրում է ճայերի հիմնական զբաղմունքը՝ կեր հայթայթելը: Ծնողներն անհանգստացած են, որովհետև որդուց միայն փետուրներն են մնացել: Սկզբում զիջում է ծնողների համոզումներին, սակայն հետո նորից վերադառնում է իր վարժանքներին:
Փորձում է կառավարել թռիչքը բարձր արագության վրա: Նրա մոտ ոչինչ չի ստացվում: Մի օր մեծ բարձրությունից սուրալով ցած՝ նա ուժեղ բախվում է ջրին և կորցնում է գիտակցությունը: Հետագայում նա հասկանում է, որ արագությունը կարելի է կառավարել սեղմելով թևերը: Վարժանքները շարունակվում են:
Ճայերի ժողովը որոշում է աքսորել Ջոնաթանին Հեռավոր Ժայռեր, որովհետև նա արհամարհում է իրենց օրենքներն ու սովորույթները:
Իր կյանքի մնացած մասը Ջոնաթանը անցկացնում է Հեռավոր Ժայռերում, շարունակում է կատարելագործել իր թռիչքը և չի կարոտում ճայերի խմբին:
Ջոնաթանը ծերանում է: Մի օր նկատում է, որ կողքից թռչում են երկու ճայեր, որոնք սավառնելու վարպետությամբ չեն զիջում իրեն: Նրանք ասում են, որ իր խմբից են և կանչում են ետ: Սակայն Ջոնաթանը բարձրանում է վեր դեպի երկինքը, անցնում է ամպերից այն կողմ: Հայտնվում է ուրիշ աշխարհում և որոշում է, որ դա Դրախտն է:
Այստեղ սկսում է մոռանալ իր նախորդ կյանքի մասին:
Այստեղ էլ կա ճայերի խումբ: Նրանք բոլորը կատարելագործում են իրենց թռիչքը: Նրանք ձգտում են կատարելության: Նրանց ուսուցիչը՝ Սալլիվանը, ասում է, որ Ջոնաթանի պես ճայերը բացառություն են: Սովորաբար ճայերը այլաշխարհ են տեղափոխվում բոլորովին չփոխված, ահա ինչու ամեն հաջորդ աշխարհ քիչ է տարբերվում նախորդից: Ջոնաթանի նման դառնալու համար մյուս ճայերը պիտի ապրեն տասնյակ հազարավոր կյանքեր:
Ճայերի ավագը բացատրում է Ջոնաթանին, որ իրենց աշխարհը դրախտ չէ, այլ կատարելության ձեռքբերումն ինքը: Ջոնաթանը կհասնի կատարելության, երբ սովորի թռչել մտքի արագությամբ: Ավագն արդեն կարողանում է այդպես թռչել և Ջոնաթանը խնդրում է սովորեցնել իրեն:
Որոշ ժամանակ անց Ջոնաթանը հասկանում է, որ ստեղծված է կատարյալ և որ իր կարողություններն անսահման են: Նա տեղափոխվում է երկու արեգակ ունեցող մոլորակը: Հիմա նա սովորում է տեղափոխվել ժամանակի մեջ: Ավագի փետուրներն այդ ընթացքում դառնում են արծաթագույն և նա անհետանում է՝ հասցնելով պատգամել Ջոնաթանին փորձել հասկանալ, թե ինչ է սերը:
Ջոնաթանը մտածում է իր խմբի մասին, որ այդ խմբում կարող էր հայտնվել ճայ, որը կուզեր իր պես պոկվել այդ աշխարհից: Ջոնաթանն ուզում է երկիր վերադառնալ: Մի օր նա վերադառնում է և գտնում է Ֆլեթչեր անունով ճային, որին դատապարտել են աքսորի: Սա դառնում է Ջոնաթանի առաջին աշակերտը:
Ֆլեթչեր Լինդը իդեալական աշակերտ է: Երեք ամիս հետո Ջոնաթանն ունի ևս 6 աշակերտ: Նրանց միավորում է «թռիչք հանուն թռիչքի» տարօրինակ գաղափարը:
Երեկոյան Ջոնաթանը փորձում է սովորեցնել նրանց ազատության գաղափարը, սակայն հոգնած աշակերտները քուն են մտնում: Ժամանակ անց աշակերտները սկսում են ավելի ուշադիր լսել ուսուցչին: Մեկ ամիս անց խմբի երիտասարդ ճայերը սկսում են անցնել Ջոնաթանի կողմը: Քըրք Մեյնարդ անունով երիտասարդ ճայի թևը կոտրված է, բայց նա ուզում է թռչել և խնդրում է Ջոնաթանին օգնել իրեն: Ջոնաթանն ասում է, որ Քըրքը ազատ է և ոչինչ չի կարող խանգարել նրան: Քըրքը բացում է թևերը և երկինք սլանում: Աշակերտները սկսում են ուսուցչին աստված համարել:
Մեկ շաբաթ անց դժբախտություն է պատահում: Ֆլեթչերը մեծ արագության վրա բախվում է ժայռին: Արդեն մյուս աշխարհում նրան է հասնում Ջոնաթանը և առաջարկում է ընտրել՝ կա´մ երկիր վերադառնալ, կա´մ մնալ այդ մակարդակի վրա: Ֆլեթչերը վերադառնում է: Տեսնելով նրան՝ խումբը որոշում է, որ Ջոնաթանը կա´մ սատանա է, կա´մ էլ Մեծ Ճայի Որդին է:
Շուտով Ջոնաթանը որոշում է, որ նա այլևս պետք չէ խմբին: Նա խրատում է Ֆլեթչերին, որպեսզի սա շարունակի ճանաչել ինքն իրեն և օր օրի ավելի ու ավելի մոտենա իսկական Ֆլեթչերին: Հետո Ջոնաթանի մարմինը սկսում է հալչել, իսկ Ֆլեթչերը սկսում է սովորեցնել սկսնակներին:

Рубрика: Մայրենի, Իմ գրադարանը

Աննա Ֆրանկի օրագիրը

«Անկեղծ ասած՝ ես լավ չեմ հասկանում, թե ինչպես մեկը կարող է ասել՝ «ես թույլ եմ» և թույլ մնալ։ Եթե մարդ գիտի իր թուլությունը, ինչո՞ւ դրա դեմը չի առնում, ինչո՞ւ չի կոփում իր խառնվածքը։ Գիտե՞ս, թե այս հարցին իրենք ինչ պատասխանեցին՝ «որովհետև այդպես շատ ավելի հեշտ է»։ Հե՞շտ։ Ուրեմն ծույլ ու խաբկանքներով լի կյանքը նաև հե՞շտ կյանք է։ Օ՜, ո՛չ, չի կարող լինել, չպիտի այդպես լինի, որ հեշտությունն ու… փողը այդքան շուտ գայթակղեն մարդուն։»

Աննա Ֆրանկը տասներեք տարեկանում սկսում է գրել իր օրագիրը ապաստարանում, ուր նա իր ընտանիքի անդամների հետ թաքնվում է Ամստերդամի ֆաշիստական օկուպացիոն ադմինիստրացիայի ռեպրեսիաներից, որոնք ուղղված էին քաղաքի հրեական բնակչության դեմ: Գրառումները կատարվել են երկու տարվա ընթացքում՝ հունիսի 12, 1942-օգոստոսի 1, 1944:
Օրագիրը, որը գրված է նամականու ձևով և հասցեագրված է երևակայական Քիթթին, նկարագրում է թաքուստում պատսպարված 8 մարդկանց ամենօրյա կենցաղը, հույսերը, ապրումները և սովորությունները։
Ֆրանկների ընտանիքը նախապատրաստվում է այն բանին, որ հնարավոր է, նրանք ստիպված լինեն թաքնվել նացիստներից: Նրանք պատրաստում են կացարան, որտեղ տեղափոխում են անհրաժեշտ իրեր, սնունդ և դրամ, որից հետո նախագծում են իրենց տեղափոխությունը, եթե հանկարծ գերմանական օկուպացիոն ադմինիստրացիան փորձի ձերբակալել նրանց: 1942 թ. ամռանը Մարգո Ֆրանկը ծանուցագիր է ստանում: Նրան կանչում են գեստապո: Այդ ժամանակ Ֆրանկների ընտանիքը տեղափոխվում է իրենց պատրաստած ապաստարանը: Մեկ ամիս անց նրանց է միանում նաև Վան Պելսերի ընտանիքը:
Աննա Ֆրանկը՝ ամենակրտսեր կալանավորուհին, գրում է օրագիր, որտեղ մանրամասնորեն նկարագրում է թաքնվողների կենցաղը, օրվա ընթացակարգը, սնվելը, փոխհարաբերությունները ներսում և դրսի աշխարհի հետ: Շարադրում է նաև իր մտքերը պատերազմի, սեռական և շատ ուրիշ հարցերի մասին: 1944 թ. նա սկսում է փոխել գործող անձանց անունները՝ հավանաբար հույս ունենալով հրատարակել իր գրառումները: Օրագիրը թույլ է տալիս պատկերացում կազմել օկուպացված Հոլանդիայում տիրող իրավիճակի բազմաթիվ դրվագների վերաբերյալ: Հետապնդվում են ոչ միայն հրեաները, այլև նրանց օգնող քրիստոնյաները, տիրում է սով, մարմնավաճառություն, հիվանդություններ, ինֆլյացիա…
Աննայի գրառումները գնալով ավելի երկար ու խորն են դառնում: Բավականաչափ ուշագրավ են դատողությունները մեծահասակների և փոքրահասակների փոխհարաբերությունների, արժեքների և լավագույնի հանդեպ մարդկային հավատի մասին:
1944 թ., երբ արդեն քիչ էր մնացել, որ գերմանացիները լքեն Ամստերդամը, անհայտ անձը, որին հայտնի էր ապաստարան-թաքստոցի մասին, մատնում է թաքնվողների տեղը, և երկու ընտանիքներին կալանավորում են: Գրառումներն այստեղ ընդհատվում են: Կալանվածներին ուղարկում են տարբեր համակենտրոնացման ճամբարներ: Ճամբարներից ողջ է վերադառնում միայն Օտտո Ֆրանկը

Рубрика: Մայրենի, Իմ գրադարանը

Վարդգես Պետրոսյան «Վերջին ուսուցիչը»

Գարնանային սովորական մի օր Մովսես Խորենացու անվան դպրոցում տեղի է ունենում առեղծվածային դեպք։ Քիմիայի ուսուցչուհին մտնում է 10-րդ «բ» դասարան և տեսնում է, որ հինգ տղա և մեկ աղջիկ տաքացած պարում են, և աղջիկը կիսամերկ է։ Պատմությունը ճյուղավորվում է և հաճախ վերածվում առասպելի։ Հենց այս ժամանակ աշխատանքի է ընդունվում գրականության ուսուցիչ Վահան Մամյանը։ Նա ստանձնում է 10-րդ բ դասարանի դասղեկ Արամ Սանոյանի դերը, ով դրանից երկու շաբաթ առաջ հանկարծամահ էր եղել։
Առաջին անգամ 10-րդ բ դասարանում Մամյանը պատմում է, թե ինչպես իրենք՝ ընկերներով, պատերազմի վերջին գարնան մի ամբողջ գիշեր կարդացին «Մանոն Լեսկո»-ն, հետո երեխաներին խորհուրդ է տալիս, որ յուրաքանչյուրն իր էության ինչ-որ մասով ապրի հեքիաթում։ Երեխաները զարմանում են, որովհետև դպրոցում ռումբ է պայթում՝ կապված պատահածի հետ, իսկ Մամյանը ոչինչ չի ասում։
Թախծոտ աչքերով մի աղջիկ ասում է. «Դուք մեր վերջին ուսուցիչն եք»։ Իսկ Մամյանը պատասխանում է՝ «Վերջին ուսուցիչ չի լինում»։
Չնայած կատարված անհաջողություններին և Մամյանի՝ երեխաներին տարօրինակ թվալուն, ուսուցիչը կարողացավ շատ կարճ ժամանակում ճանաչել բոլորին և դառնալ հարազատ։ Տարեվերջին ամբողջ դասարանը գնաց Զանգվի ձոր։ Նրանք նստեցին բարձր քարաժայռին, և Մամյանն ասաց, որ այդ քարաժայռին երեսուն տարի առաջ իրենք հավաքվել էին տղաներով և այրել իրենց սիրած աղջիկների անունները։ «Մենք վախենում էինք, որ կարող ենք երկուսով մի աղջկա սիրել և այդ դեպքում կկորցնենք մեր ընկերությունը։ Երեխայություն էր, իհարկե, այդպես մենք կորցրինք մեր աղջիկներին։ Հետո եղավ, որ իրար էլ կորցրինք, բայց երևի մի մեծ բան գտանք»։
Քննություններից հետո Մամյանն ասաց, որ ամեն մեկը մի թղթի վրա գրի, թե ինչ դառնություն ունի իր ընկերներից, ուսուցիչներից։ Ուսուցիչը հավաքեց թղթերը և չկարդալով ոչինչ՝ այրեց։ Մամյանն ասաց «Կարողացեք մոռանալ, եթե դառնացրել եք իրար»։
Աշակերտները նայեցին իրար, նայեցին իրենց տասը տարիների վերջին ուսուցչին։ Վերջում երեխաները խոստովանեցին, որ քննություններին բոլորով որոշել են մնալ նույն դասարանում։
Այս գիրքը ինձ սովորեցրեց ամեն գնով հավատարիմ և անբաժան մնալ ընկերների հետ, ինչ էլ որ պատահի։


Рубрика: Մայրենի, Իմ գրադարանը

Էռնեստ Հեմինգուեյ «Ծերունին և ծովը»

Կարդացել եմ Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վեպը։
Ծերուկը, Սանտյագո անունով, արդեն 84 օր ծովում է և ոչ մի ձուկ դեռ չի որսացել։ Սանտյագոն համարվում է դժբախտության ամենավատ տեսակը։ Իրականում նա այնքան դժբախտ է, որ իր աշակերտի ծնողները արգելել են տղային ձկնորսության գնալ ծերունու հետ և ուղարկել են նրան ավելի հաջողակ ձկնորսի հետ։ Սակայն տղան, նվիրված մնալով ծերունուն, ամեն գիշեր այցելում է նրա հյուղակը, նրան սնունդ էր բերում և ծերունու հետ քննարկում ամերիկյան բեյսբոլը և նրա սիրելի մարզիկ Ջո Դիմաջիոյին։ Սանտյագոն Մանոլինին ասում է, որ հաջորդ օրը պատրաստվում է ուղևորվել հեռավոր ծով, Կուբայի հյուսիս, Ֆլորիդայի նեղուցները, ձկնորսության, վստահ լինելով, որ իր վատ բախտի վերջը եկել է։ Այսպիսով, 85-րդ օրը Սանտյագոն միայնակ ուղևորվում է իր մակույկով։ Ջուրը գցելով իր կարթը նա վստահ է, որ մինչև առաջին կեսօր մարլինը խայծը կուլ կտա։ Չկարողանալով կարթը ձգել, ծերունին հասկանում է, որ փոխարենը ձուկն է իր կողմը քաշում կարթը։ Երկու օր երկու գիշեր ծերունին իր մարմնով պահում է կարթի լարվածությունը։ Չնայած որ վնասվում է պայքարի արդյունքում, սակայն Սանտյագոն կարեկցանքով է մոտենում իր ախոյանին՝ հաճախ նրան համարելով իր եղբայրը։ Նա կարծում է, որ ոչ ոք արժանի չի ուտելու մարլինին՝ նրա արժանապատվության պատճառով։ Չարչարանքների 3-րդ օրը ձուկը, ցույց տալով իր հոգնածությունը, սկսում է պտտվել մակույկի շուրջը։ Սանտյագոն, արդեն ամբողջովին հոգնատանջ և զառանցանքի մեջ, ուժերը հավաքելով իր կողմ է քաշում կարթը և մարլինին հարվածում է հարպունին՝ վերջակետ դնելով երկարատև պայքարին։ Սանտյագոն, մարլինին ձգելով մակույկի մի կողմը, ուղևորվում է տուն՝ մտածելով այն բարձր գնի մասին, որով կարող է վաճառել ձուկը շուկայում և թե քանի մարդ կարող է սնվել այս ձկով։ Մինչդեռ ծերունին մակույկով փորձում է հասնել ափին, շնաձկներին գրավում է արյունը մարլինից հոսող։ Առաջին շնաձկանը Սանտյագոն սպանում է իր հարպունով։ Նա նոր հարպուն է պատրաստում մյուս շնաձկներին սպանելու համար. ամբողջությամբ սպանում է 5 շնաձուկ և շատերին հեռու է քշում։ Սակայն շնաձկները շարունակում են մոտենալ մակույկին և մինչև կեսգիշեր նրանք արդեն կուլ են տալիս մարլինի ամբողջական մարմինը՝ թողնելով միայն կմախքը։ Ի վերջո հասնելով ափին մինչև լուսաբաց Սանտյագոն մինչև իր հյուղակը հասնելը պայքարում է ՝ ծանր կայմը կրելով իր ուսերին։ Արդեն տանը նա ընկնելով իր անկողնու վրա՝ խորը քուն է մտնում։ Հաջորդ օրը ձկնորսների մի խումբ է հավաքվում մակույկի շուրջը, որտեղ դեռ գտնվում էր ձկան կմախքը։ Ձկնորսներից մեկը ձուկը չափում է, որը պոչից մինչև քիթը կազմում էր 5,5 մետր։ Մակույկին մոտ գտնվող սրճարանում գտնվող զբոսաշրջիկները կարծում են, որ դա շնաձուկ է։ Մանոլինը, անհանգստանալով ծերունու համար, նրան գտնում է անկողնում խորը քնած։ Տղան ծերունու համար բերում է թերթեր և սուրճ։ Երբ վերջինս արթնանում է, տղան խոստանում է, որ միասին պիտի ձկնորսության գնան։ Քնի ժամանակ Սանտյագոն երազում է իր երիտասարդության և աֆրիկական ափերին գտնվող առյուծների մասին։

Рубрика: Մայրենի, Իմ գրադարանը

Ժյուլ Վեռն «20.000 լյո ջրի տակ»

Կարդացել եմ Ժյուլ Վեռնի 20.000 լյո ջրի տակ վեպը։
XIX դարի երկրորդ կեսին ծովագնացների աչքին սկսեց երևալ անսովոր օբյեկտ, որը գերազանցում էր իր արագությամբ և չափերով կետին։ Թերթերը, իսկ այնուհետև նաև գիտնականները հետաքրքրվեցին անհայտ օբյեկտով, որը երկարատև քննարկումներից հետո համարեցին գիտությանը անհայտ կենդանի՝ ենթադրաբար հսկա նարվալ։ Ակադեմիական հետաքրքրությունը փոխարինվեց զուտ գործնականով, երբ օբյեկտի հետ բախումից հետո բազմաթիվ նավեր ստացան վնասվածքներ։ Որոշվեց կազմակերպել արշավախումբ «Աբրահամ Լինկոլն» զինվորական առագաստանավով, որը պատկանում էր ԱՄՆ-ի նավատորմին, որպեսզի գտնվի և ոչնչացվի ծովագնացների համար վտանգավոր այդ կենդանին։
Երկարատև փնտրտուքից հետո արշավախումբը Խաղաղ օվկիանոսում հանդիպում է «չտեսնված կենադուն», բայց նրա հետ բախման արդյունքում նավը ստանում է վնասվածքներ, իսկ նրա վրա գտնվող պրոֆեսոր Արոնաքսը, նրա սպասավոր Կոնսելը , և հարպունահար Նեդ Լենդը հայտնվում են ծովում, և այնուհետև հայտնվում է սուզանավի տախտակամածին, որին էլ ինչպես պարզվում է համարում էին «չտեսնված կենդանի»-ն։ Նրա տերը ներկայանում է որպես կապիտան Նեմո։ Նա հայտարարում է փրկվածներին, որ նրանք գտնվում են իրեն պատկանող «Նաուտիլուս» սուզանավի տախտակամածին։ Կապիտան Նեմոն իր ընկերների հետ խզել է կապերը մարդկային հասարակության հետ և հեռացել է օվկիանոս, որպեսզի ապրի ազատ։ Բոլորից գաղտնի կառուցել և կահավորել է «Նաուտիլուս»-ը այնպես, որպեսզի նրա վրա հնարավորություն ունենա ինքնավարության։ Նեմոն և իր ընկերները, որոնք կազմում էին նավի անձնակազմը ընդմիշտ հեռանում են օվկիանոս։ Քանզի Նեմոն հետաքրքրված է «Նաուտիլուս»-ի գաղտնի պահպանությամբ, ինքը ստիպված է փրկվածներին պահել նավի վրա անորոշ ժամկետով, և հերոսները, որոնց առջև դրված է ընտրության հնարավորություն մահվան և գերության միջև, ստիպված են համակերպվել նրա որոշման հետ։ Պրոֆեսոր Անորաքսին կապիտանն առաջարկում է մասնակցել գիտական հետազոտություններին և դիտումներին, որոնք նա իրականացնում է «Նաուտիլուս»-ում, թափանցելով «երկնային» գիտությանը անհայտ ծովային խորությունները։
Հաջորդ յոթ ամիսների ընթացքում հերոսները արկածներ են ունենում Երկրագնդի բոլոր օվկիանոսներում, բացի Հյուսիսային սառուցյալից։ Ծովերի և օվկիանոսների խորություններում աշխարհի շուրջ կատարվող այդ ճանապարհորդության ընթացքում նրանք մասնակցում են ստորջրյա որսի, այցելում են Նոր Գվինեա կղզի, արդյունահանում են մարգարիտ, Հնդկական օվկիանոսում պայքարում են շնաձկների դեմ, այցելում են խորտակված Ատլանտիդայի ավերակները, կռվում են կաշալոտների և ութոտնուկների բանակների դեմ։ «Նաուտիլուս»-ը հաղթահարում է Հարավային բևեռի սառույցները և բացում է հենց բևեռը։
Այս ճանապարհորդության ընթացքում հերոսներին հայտնի է դառնում, որ «Նաուտիլուս»-ի անձնակազմը, չնայած, որ լքել է ցամաքը, տեղյակ է այնտեղ կատարվող բոլոր իրադարձություններից, և ակտիվորեն օգնում է այն ազգերին, որոնք պայքարում են տիրապետության դեմ։ Պատմության վերջում «Նաուտիլուս»-ը մարտի է բռնվում անգլիական ռազմական նավի հետ և անխղճորեն խորտակում է նրան խոյահարումով։ Այդտեղ հերոսները իմանում են, որ կապիտանը իրագործում է անձնական վրիժառությունը։
Պատմության ամբողջ ընթացքում հերոսները վերադառնում են «Նաուտիլուս»-ից փախուստին, որի մասին հատկապես պնդում է Նեդ Լենդը։ Բայց «փախչել ստորջրյա բանտից կրկնակի անհնար է»։ Անձնակազմի շրջանում գտնել համախոհ անհնար է՝ նավաստիները խոսում են միայն իրենց սեփական լեզվով, որը հերոսներից ոչ մեկը չգիտի, դրան գումարած անձնակազմը ընդհանրապես չի շփվում գերիների հետ, բացառությամբ կապիտան Նեմոյի։ Վերջապես, անգլիական նավի ճակատամարտից հետո երբ կապիտանը ընկղմվում է դեպրեսիայի մեջ և թուլացնում է հսկողությունը իրադարձությունների վրա, Լենդը պարզում է, որ «Նաուտիլուս»-ը գտնվում է ինչ-որ ցամաքի մոտ և առաջարկում է փախչել, գրավելով նավակը։ Վերջին պահին պարզվում է, որ սուզանավը ընկել է Մալստրյոմի՝ հզոր ջրապտույտի, մեջ, և ինչ որ բան փոխել արդեն ուշ է։ Արոնաքսը և իր ընկերները հրաշքով փրկվում են և դուրս են գալիս նորվեգական ափ։ Վեպի վերջին գլուխը ավարտվում է Արոնաքսի խորհրդածություններով կապիտան Նեմոյի դժվարին ճակատագրի շուրջ և հարցով, իրագործում է արդյոք հանելուկային կապիտանը իր վրիժառությունը՝ վրեժ լուծելով ամբողջ աշխարհից։
Ինձ շատ դուր եկավ, շատ հետաքրքիր էր, խորհուրդ եմ տալիս կարդալ։

Рубрика: Русский, Իմ գրադարանը

Агата Кристи «Карты на столе»

Я прочитала книгу Агаты Кристи «Карты на столе».
Мистер Шайтана очень богатый и одновременно слишком странный человек. Он интересуется убийствами и коллекционирует убийц. Однажды он приглашает к себе в дом восьмерых человек: Эркюля Пуаро, Ариадну Оливер, полковника Рейса, инспектора Баттла, майора Деспарда, доктора Робертса, Энн Мередит и миссис Лорример. Во время ужина он начинает разговор об убийцах и говорит, что болшинство убийц так и не раскрыли. Затем он усаживает гостей за бридж. Четверых детективов в одну комнату и четверых остальных в другую. Он садится у камина. Когда игра заканчивается, гости находят мистера Шайтану заколотым в сердце стилетом. Четверо детективов во главе с Пуаро берутся за расследование. Ясно, что Шайтану убил кто-то из тех четверых.
Интересно… Кто же это мог быть?…
Сейчас это одна из моих любимых книг написанных Агатой Кристи. Советую.

Рубрика: Մայրենի, Իմ գրադարանը

Ագաթա Քրիստի «Ռոջեր Էքրոյդի սպանությունը»

Կարդացել եմ Ագաթա Քրստիի «Ռոջեր Էքրոյդի սպանությունը»։
Անգլիայի խաղաղ գյուղակներից մեկը՝ Քինգզ Էքբոթը, ցնցվում է տեղի մեծահարուստ ու հարգարժան մարկանցից մեկի՝ Ռոջեր Էքրոյդի սպանության լուրից։ Առաջին հայացքից պարզ թվացող գործը աստիճանաբար ավելի ու ավելի խճճված ընթացք էր ստնում։ Եվ միայն Էրքյուլ Պուարոն, որ երջանիկ պատահականությամբ անցել էր հանգստի ու ինկոգնիտո բնակություն հաստատել Քինգզ Էքբոթում, կարող է բացել կծիկը։ Այս հարցում նրան օգնում է ՝բժիշկ Շեփարդը, որի անունից էլ ներկայացվում է պատումը։
Կասկածի տակ են հայտնվում Ռոջերի հարսը, տիկին Աքրոյդը, ով տառապում էր իպոխոնդրիայով և նյարդային էր, ուներ շատ պարտքեր, նրա դուստր Ֆլորան, մայոր Բլենտը՝ որսորդը, Ջեֆրի Ռեյմոնդը՝ Աքրոյդի անձնական քարտուղարը, Ռոջեր Ռալֆ Պեյտենը, որը նույնպես ուներ պարտքեր, Պարերը՝ հետաքրքրասեր պալատականը, և Ուրսուլա Բորնը՝ սպանության նախօրյակին աշխատանքից հեռացված սպասուհին։
Առաջին կասկածյալը դառնում է Ռալֆ Պեյտոնը, որը սպանվածի ժառանգն էր։ Բացի այդ, որոշ հանգամանքներ բացահայտորեն նրա վրա են մատնանշում։ Պուարոն, որը քիչ առաջ էր ժամանել գյուղ, սկսում է հետախուզել գործը Ֆլորայի՝ Ռոջերի նշանածի խնդրանքով։