Рубрика: English 6-th grade, Իմ գրադարանը

Coraline

Instead, she sees a path that leads to another apartment, which is a correct copy of their apartment, where another dad and another mom lived. They were very similar to her real parents, only with the difference that instead of eyes they were shiny, there were black buttons. But the other mom was slimmer and taller than Coraline’s real mom. The hair on the head seemed to move by itself, the skin was white as paper, and the nails were long and red. Coraline sees that everything is much more interesting in this world: another mother was cooking her favorite dishes, they paid enough attention to her there, and the toy box was full of moving and flying toys. Even the black cat wandering around the house was talking.

Рубрика: Մայրենի

Համո Սահյան «Անտառում»

Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում.
Օրոր էր ասում աշունն անտառին.
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։
Շշուկներ կային անտառում այնքա՜ն
Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային….
Իրար փաթաթված ստվեր ու կածան,
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային։
Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։
Եղնիկի հորթը, մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։
Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։
Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…
Անտառում խորին խորհուրդներ կային
Եվ արձագանքներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում։

Վերը նշված բանաստեղծությունը՝ կարդա՛ լ, կատարե՛ լ բառային աշխատանք և սովորե՛ լ բերանացի։ Չափածո բանաստեղծությունը շարադրել արձակ ստեղծագործության տեքստի տեսքով։
Անտառում արդեն հայտնվել էին ամպի կտորներ և կապույտ մշուշներ: Կարծես աշունը օրոր էր ասում անտառին, սակայն նա դեռ չէր համոզվում քնել: Աշնանային խոնավությունից անտառում յուրահատուկ բուրմունք էր տարածվել և ամենուր մարդկային հետքեր էին երևում: Ցուրտ եղանակից սնկերի գլուխները պատվել էին արծաթագույն եղյամով: Հողմերը մտել էին անտառ և սպասում էին ամպրոպի ազդանշանին: Փայտահատները սրում էին իրենց սղոցները և պատրաստվում փայտ կտրատելուն: Կաղնին խուլ հառաչանքով տապալվում էր գետնին: Անտառապահը խարույկ էր վառել և փորձում էր տաքանալ, իսկ եղևնին ու սոճին կարծես զրույց էին անում: Անտառում դեռ շատ խորհուրդներ կային և տարբեր ձայներ որոնցով օրոր էր ասում աշունն անտառին, սակայն անտառի քունը չէր տանում:

Рубрика: Մաթեմատիկա

Ամբողջ թվի բացարձակ արժեքը. Ամբողջ թվերի համեմատումն ըստ նրանց գրառման

Առաջադրանքներ(դասարանում)

1) Կոորդինատների սկզբից ի՞նչ հեռավորության վրա են գտնվում A(+5), B (–9), C (+2), D (–20) կետերը։
A (+5)=5
B (-9)=9
C (+2)=2
D (-20)=20

2)  Գտե՛ք հետեւյալ թվերի բացարձակ արժեքները.

– 10, + 1, – 3, + 12, + 18, 0, – 19, – 100։

|-10| = 10
|+1| = 1
|-3| = 3
|+12| = 12
|+18| = 18
|0| = 0
|-19| = 19
|-100| = 100

3)Հաշվե՛ք |*| : 5 + 11 արտահայտության արժեքները` աստղանիշի փոխարեն տեղադրելով հետեւյալ թվերը. 

0, – 15, – 45, 10, – 30։

I տարբերակ։ |0| : 5 + 11 = 0 : 5 + 11 = 0 + 11 = 11
II տարբերակ։ |-15| : 5 + 11 = 15 : 5 + 11 = 3 + 11 = 14
III տարբերակ։ |-45| : 5 + 11 = 45 : 5 + 11 = 9 + 11 = 20
IV տարբերակ։ |10| : 5 + 11 = 10 : 5 + 11 = 2 + 11 = 13
V տարբերակ։ |-30| : 5 + 11 = 30 : 5 + 11 = 6 + 11 = 17

4) Հաշվե՛ք

ա) |–6| + |4| = 6 + 4 = 10
բ) |–50| + |–4| = 50 + 4 = 54
գ) |–18| x |–21| = 18 x 21 = 378
դ) |21| – |6| = 21 — 6 = 15
ե) |31| + |27| = 31 + 27 = 58
զ) |44| : |– 4| = 44 : 4 = 11
է) |–3| – |–1| = 3 — 1 = 2
ը) |15| x |–12| = 15 x 12 = 180
թ) |–210| : |–15| = 210 : 15 = 14

Առաջադրանքներ(տանը)

5) Եթե դրական ամբողջ թվի բացարձակ արժեքը հավասար է 9-ի, ինչի՞ է հավասար նրա հակադիր թվի բացարձակ արժեքը։
9

6) Երկու թվերից ընտրե՛ք այն թիվը, որի բացարձակ արժեքն ավելիմեծ է.

ա) –7 և 11
11
բ) –6 և –5
-6
գ) –31 և –50
-50
դ) 9 և 8
9
ե) 0 և –3
-3
զ) 17 և 0
17

7) Համեմատե՛ք թվերը.

ա) –8 և 7
-8 < 7
բ) –9 և –11
-9 > -11
գ) 3 և –13
3 > -13
դ) 0 և –4
0 > -4
ե) –7 և –17
-7 < -17
զ) 1 և –8
1 < -8

8) Թվերը դասավորե՛ք նրանց բացարձակ արժեքների աճման կարգով.

– 18, 0, 29, 3, – 4, – 17, – 5, 39։
0, 3, 4, 5, 17, 18, 29, 39

9) Թվերը դասավորե՛ք նվազման կարգով.

50, – 37, 88, 29, – 67, – 33, – 18։
88, 50, 29, -18, -33, -37, -67

10) 41, – 43, – 49, 42, – 47, – 44, – 50 թվերի մեջ գտե՛ք ամենափոքր բացարձակ արժեքն ունեցողը։
-50