Рубрика: Մայրենի

Առակների շարք

« Գյուղացին ու իր որդիները. »

Գյուղացու մահը մոտեցել էր: Նա ուզում էր, որ իրենից հետո որդիները լավ հողագործ դառնան: Նրանց հավաքեց ու ասաց. «Սիրելի՛ զավակներ, ես մի խաղողի վազի տակ գանձ եմ թաղել»: Հենց որ հայրը մահացավ, որդիները շտապ վերցրին բահերն ու թիերը և իրենց ամբողջ հողամասը մի լավ փորեցին։
Ճիշտ է, նրանք գանձ չգտան, բայց այգին առատ բերք տվեց:

Առաջադրանք

Ինչ է սովորեցնում առակը:
Առակը սովորեցնում է, որ իսկսկական գանձը աշխատանքն է։

Վիլյամ Սարոյան «Վիրավոր առյուծի պատմությունը»

Մեծ հավակնություններ ունեցող փոքր մարդկանց իրենց արժանի տեղը ցույց տալու համար նա մեկ այլ պատմություն էր պատմում որսորդի գնդակից վիրավորված առյուծի մասին, որ ցավից ոռնում էր և մահվան դուռն էր հասել: Առյուծին է մոտենում փոքրիկ, դանդաղաշարժ կրիան և հարցնում.
– Ի՞նչդ է ցավում:
– Որսորդն է վիրավորել, – պատասխանում է առյուծը:
Կրիան բարկանում է և ասում.
– Թող չորանան այն մարդու թևերը, որ վնասում են երկրի երեսին ապրող մեզ նման հրաշալի արարածներին:
– Կրիա եղբայր, – պատասխանում է առյուծը, – պետք է ասեմ, որ որսորդի հասցրած վերքն ավելի քիչ է ինձ տանջում, քան այն, ինչ հենց նոր ասացիր:
Այդ ասելով՝ առյուծը հոգին ավանդում է: Նույն բանի շուրջ նա մեկ այլ պատմություն էլ էր պատմում կամրջով անցնող փղի ականջը մտած լվի մասին:
– Ընկերս, – ասում է լուն, – երբ մեզ նման հսկաներն անցնում են կամրջի վրայով, այն ցնցվում է մեր հզորությունից:

Առաջադրանք

Ի՞նչ է առակը:

Բլոգումդ ներկայացրու քո սիրած առակներից մի քանիսը։

Փորձիր ինքնդ հորինել մեկ առակ։

Կետերի փոխարեն գրի՛ր յա, իա կամ եա: Բառարանով ստուգի՛ր՝ ճի՞շտ ես գրել

Միմյանց, քվեարկություն,  որդյակ, յասաման,  քիմիաական,  հեքիաթային,  ոսկյա,  հրեական,  դաստիարակություն,  սենյակ,  կրիա,  Անդրեաս,  Եղիազարյան,  կյանք: 


Որտեղ պետք է, կետի փոխարեն յ գրի՛ր: 

 Հայացք,  հայելի,  հոյակապ,  միացում,  ձիարշավ,  տիեզերական,  փակեի,  կայարան,  խաբեություն,  էի,  գնայի,  բուեր, տղայի,  Մարոյի: 

Կետերը փոխարինի՛ր ր կամ ռ տառով (հարկ եղած դեպքում օգտվի՛ր ուղղագրական բառարանից): 

Առծիվ, առյուծ, մռմուռ, մարմար, մռմռոց, փրփրել, բարբառել, արհամարհել, բարձ, պառկել: 

Գտիր հնչյունափոխված արմատների անհնչյունափոխ ձևերը:

Կիսատ-կես
հրեղեն-հուր
առվակ-առու
կաղնուտ-կաղին
կուտակել-կույտ
գծագիր-գիծ
փոշեկուլ-փոշի
բուրավետ-բույր
իջնել-էջք
մամռապատ-մամուռ

Оставьте комментарий