Рубрика: Մայրենի

Իմ սիրելի գրողը

Իմ սիրելի գրողը Ռոալդ Դալն է։
Դալը ծնվել է Ուելսում՝ հարուստ նորվեգացի ներգաղթյալ ծնողների ընտանիքում և իր կյանքի մեծ մասն անցկացրել է Անգլիայում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է թագավորական ռազմաօդային ուժերում: Նա դարձել է կործանիչի օդաչու, իսկ հետո հետախույզ՝ հասնելով թևի հրամանատարի պաշտոնակատարի կոչմանը։ Որպես գրող նա հայտնի դարձավ միայն 1940-ականներին՝ երեխաների և մեծահասակների համար գրված ստեղծագործություններով՝ համարվելով աշխարհի ամենավաճառվող հեղինակներից մեկը։ Նրան հիշատակել են որպես «20-րդ դարի երեխաների ամենամեծ հեքիաթասացներից մեկը»։
Հայտնի են Ռոալդ Դալի հետևյալ ստեղծագործությունները՝ «Չարլին և շոկոլադի գործարանը», «Մաթիլդան», «Վհուկները», «Ջեյմսն ու հսկայական դեղձը», «Կտրիճ աղվեսը», «ՄԲՀ», «Աշխարհի չեմպիոն Դանին» և այլն։
Իմ կարդացած գրքերը՝ «Չարլին և Շոկոլադի Գործարանը», «ՄԲՀ՝ Մեծ բարի հսկան», «Մաթիլդան», «Ջեյմսն ու հսկայական դեղձը», «Վհուկները»։
Իմ տեսանյութը՝

Оставьте комментарий