Рубрика: Մայրենի, Սեբաստացու օրեր

Անդաստան

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:

Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։

Բառարան

կայլակի-կհոսի

թող ըլլա-թող լինի

ցորյանի-ցորենի

աղուն-աղալու համար պատրաստված հացահատիկ

Առաջադրանքներ

1․ Այս բառերն էլ ի՛նքդ բառարանի օգնությամբ բացատրի՛ր․

Ակոս, կոչնակ, գյուղակ, բերրիություն, ցող, արածանին, օրհներգություն, գերանդի, ամբար, բերկրություն, հորդել։
Ակոս – Հրազենի փողի ներքին պատի պարուրաձև փորվածք
Կոչնակ – Դռան ամրացրած զանգ
Գյուղակ – Փոքրիկ գյուղ
Բերրիություն – Բերրի լինելը
Ցող – Բարակ մանր անձրև
Օրհներգություն – Օրհներգը որպես գրականության և արվեստի ժանր
Գերանդի – Երկար կոթի վրա ամրացվող սուր՝ խոտ և հացաբույսեր հնձելու համար
Ամբար – Շտեմարան
Բերկրություն – Բերկրելը
Հորդել – Հոսեցնել

2․ Չորսից վեց նախադասությամբ արձակ փոխադրի՛ր բանաստեղծությունը։
Աշխարհի արևելյան կողմում խաղաղություն լինի, պատերազմներ չլինեն, որ յուրաքանչյուր փոքր գյուղում հնչեն եկեղեցական զանգերը և օրհնություն լցվի ամենուր։ Աշխարհի արևմտյան կողմում խաղաղ ու ջերմ արև լինի, որ հասքը հասնի ու դռնա ոսկեգույն, ծախկունքն և խոտը շատ լինի, որ ոչխարները միշտ արածեն։ Աշխարհի հյուսիսային կողմում դաշտերն առատ ցորենի բերքով լցվեն, որ ամբարները լեցուն լինեն հացահատիկով։ Աշխարհի հարավային կողմում պտուղները շատ լինեն, փեթակները մեղրով լի լինեն, առատ բերքից գինու բաժակներից թափվի գինին։ Հարսները թող համեղ հաց թխեն, որ սիրով լի լինի աշխարհը։

3․ Ինչպիսի՞ հայրենիք է ուզում ունենալ քնարական հերոսը, ի՞նչն է կարևորում:
Քնարական հերոսը ուզում էր ունենալ խաղաղ և բերքառատ հայրենիք։

4․ Ի՞նչը կփոխեիր կամ ի՞նչ կավելացնեիր (կպակասեցնեիր):
Հեղինակի հետ համամիտ եմ։

5. Մաղթանքներից մեկն ընտրի՛ր որպես վերնագիր. պատճառաբանի՛ր ընտրությունդ:
«Պայծառ ապագա» Եթե ամեն ինչ հեղինակի ուզածով լինի, ապագան պայծառ կլինի։

6․ Անգի՛ր սովորիր բանաստեղծությունը և տեսանյութ կամ ձայնանյութ պատրաստի՛ր։

Оставьте комментарий