Рубрика: Մաթեմատիկա

Կրկնողություն

  1. Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի արտադրյալը, եթե արտադրիչներից մեկը մեծացնենք 6 անգամ, մյուսը փոքրացնենք 2 անգամ։
    1) կմեծանա 3 անգամ
    2) կմեծանա 4 անգամ
    3) կմեծանա 8 անգամ
    4) կմեծանա 12 անգամ
  2. Բազմահարկ շենքը ունի մեկ մուտք, իսկ յուրաքանչյուր հարկում կա երեք բնակարան։ Բնակարանները համարակալված են 1-ից սկսած։ Գտնել 23-րդ հարկի բնակարանների համարների գումարը։
    1) 195
    2) 204
    3) 213
    4) այլ պատասխան
  3. Թիվը իր — մասից մեծ է 24-ով։ Որքանո՞վ է այդ թիվը մեծ իր — մասից։
    1) 18
    2) 27
    3) 30
    4) 32
  4. 1, 5, 17, 53, 161…, …, թվերը գրված են որոշակի օրինաչափությամբ։ Գտնել 161-ից հետո գրված թիվը։
    1) 481
    2) 483
    3) 485
    4) այլ պատասխան
  5. Դաշտում կովեր են արածում։ Դրանց ոտքերի թիվը 24-ով ավել է գլուխների թվից։ Քանի՞ կով է արածում դաշտում։
    1) 12
    2) 10
    3) 8
    4) 6
  6. Ամիսներից մեկում կար 5 կիրակի օր։ Սակայն ամսվա առաջին և վերջին օրերը կիրակի չէին։ Շաբաթվա ի՞նչ օր էր այդ ամսվա 20-ը։
    1) երկուշաբթի
    2) երեքշաբթի
    3) չորեքշաբթի
    4) հինգշաբթի
  7. Արամը գտել է 2022-ից մեծ այն ամենափոքր թիվը, որն ունի երեք կրկնվող թվանշան։ Նարեկը գտել է 2022-ից փոքր այն ամենամեծ թիվը, որը նույնպես ունի երեք կրկնվող։ Ինչքանո՞վ է Արամի գտած թիվը մեծ Նարեկի գտած թվից։
    1) 100
    2) 111
    3) 112
    4) այլ պատասխան
  8. Քառանիշ թիվը սկսվում է 8 թվանշանով։ Եթե այդ թվանշանը տեղափոխեն թվի վերջը, թիվը 2187-ով կփոքրանա: Գտնել սկզբնական թվի թվանշանների գումարը։
    1) 23
    2) 25
    3) 27
    4) 28
  9. Քանի՞ եռանիշ թիվ կա, որոնցից յուրաքանչյուրի թվանշանների գումարը հավասար է 4-ի։
    1) 8
    2)9
    3) 10
    4) 11
  10. Գտնել այն երկնիշ թվերի քանակը, որոնցից յուրաքանչյուրը 7-ի բաժանելիս մնացորդում ստացվում է 2։
    1) 11
    2) 12
    3) 13
    4) 14

Оставьте комментарий