Рубрика: Բնագիտություն

Ամփոփիչ առաջադրանքներ

  1. Ո՞ր երևույթներն են կոչվում ֆիզիկական։ Բերե՛ք օրինակներ։
    Ֆիզիկական երևույթների ժամանակ նոր նյութեր չեն առաջանում, այլ փոխվում են նյութի ագրեգատային վիճակը, ձևը և չափսերը:
    Ֆիզիկական երևույթների օրինակներ են՝ ապակու կոտրվելը, սառույցի հալվելը, ջրի գոլորշիանալը և այլն:
  2. Ո՞ր երևույթներն են կոչվում քիմիական ։ Բերե՛ք օրինակներ։
    Քիմիական երևույթներ են նրանք, որոնց ժամանակ առաջանում են նոր նյութեր՝ ռեակցաներ:
    Քիմիական երևույթների օրինակներ են՝ լուցկու այրվելը, երկաթի ժանգոտելը, կաթի թթվելը և այլն:
  3. Որո՞նք են ֆիզիկական երևույթների տարատեսակները։
    Էլեկտրական, ձայնային, մագնիսական, լուսային
  4. Ո՞ր երևույթն են անվանում քիմիական ռեակցիա։
    Քիմիական ռեակցիա են անվանում այն ռեակցիաները, որոնցից առաջանում են նոր՝ բարդ նյութեր։
  5. Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների բնորոշ մի քանի հատկանիշ:
    Քիմիական ռեակցիաները, որպես կանոն, ուղեկցվում են կամ ջերմության անջատում, կամ կլանումով, ժանգոտում։
  6. Բերե՛ք քիմիական ռեակցիայի օրինակներ։
    Քայքայման, միացման, այրման
  7. Լուսասինթեզը համարվու՞մ է քիմիական ռեակցիա։
    Այո
  8. Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում քայքայման։
    Այն ռեակցիաները, որոնց ընթացքում որևէ բարդ նյութ քայքայվում է առաջացնելով մեկ այլ նյութեր, որոնք կարող են լինել բարդ կամ պարզ կոչվում են քայքայման ռեակցիաներ։
  9. Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում միացման։
    Այն ռեակցիաները,որոնց ընթացքում երկու և ավելի նյութերի միացումից առաջանում է մեկ նոր նյութ կոչվում է միացման ռեակցիա։
  10. Ի՞նչ է այրումը։Ի՞նչով է ուղեկցվում այն։
    Այրումը քիմիական ռեակցիա է, որը ուղեկցվում է ջերմության և լույսի անջատումով:
  11. Որո՞նք են այրման առաջացման պայմանները։
    Այրումը տեղի է ունենամ այն ժամանակ երբ նյութը տաքացնել մինջև բռնկման աստիճանի:
  12. Հրդեհը հանգցնելու ի՞նչ միջոցներ գիտեք։
    Հրդեհի հանգցման համար պետք է իջեցնլ ջերմաստիճանը կամ թթվածնի մուտքը դադարեցնել: Կրակը հանգցնլու համար կան հատուկ միջոցներ, օրինակ՝ կրակամարիչները:
  13. Ի՞նչ է վառելանյութը։
    Նյութերը ,որոնք այրվելիս անջատում են մեծ քանակությամբ ջերմություն կոչվում են վառելանյութ։Օրինակ ՝ բենզին,փայտ, գազ և այլն։
  14. Ո՞ր նյութերն են կոչվում օքսիդներ:
    Թթվածնի և այլ նյութի միացումից առաջանում է օքասիդ
  15. Ի՞նչ բաղադրություն ունեն աղերը:
    Աղերը բարդ նյութեր են, որոնք կազմված են մետաղի ատոմից և թթվային մնացորդից:
  16. Որո՞նք են թթվային անձրևների առաջացման պատճառները,և ի՞նչ հետևանքներ կարող են դրանք ունենալ:
    Օքսիդները խառնվելով ջրին առաջացնում են թթուներ ՝ ծծմբական թթու, ազոտական թթու և այլն։ Այդ թթուները երկնքեց եկող անձրևի հետ խառնվում են և առաջանում են թթվային անձրևներ, որոնք թափվում են երկրագնդի մակերևույթի վրա։ Թթվային անձրևները շատ վտանգավոր են շրջակա միջավայրի համար։ Դրանք կարող են քայքայել հողը, շինությունները, հուշարձանները։
  17. Ինչու՞ չի կարելի այրել կենցաղային աղբը:
    Այն չի կարելի այրել, քանի որ աղբի այրումից առաջանում են թունավոր նյութեր։

Оставьте комментарий