Рубрика: Մաթեմատիկա

Ապրիլ ամսվա մաթեմատիկայի ֆլեշմոբի ինձ դուր եկած խնդիրները

Ինձ դուր են եկել ֆլեշմոբի տվյալ խնդիրները

3. Ծառի երկու ճյուղերին նստած էին 16 ճնճղուկ։ Առաջին ճյուղից թռան, գնացին երկու ճնճղուկ, իսկ երկրորդ ճյուղից հինգ ճնճղուկ թռան նստեցին առաջին ճյուղին, որից հետո ճնճղուկների թիվը երկու ճյուղերին հավասարվեց։ Սկզբում քանի՞ ճնճղուկ կար յուրաքանչյուր ճյուղին:

6. Եվան ուներ տասը ձվիկ. չորսը՝ կարմիր, երեքը՝ կապույտ, երկուսը՝ կանաչ և մեկը՝ դեղին: Նա այդ ձվիկները դասավորեց այնպես, որ նույն գույնի երկու ձվիկ իրար կողք և իրար վրա չգտնվեն (տես նկարը): Ի՞նչ գույնի ձվիկ դրեց Եվան ներքևից երկրորդ շարքի մեջտեղում:

Рубрика: Մայրենի, Իմ գրադարանը

Սպիտակ ժանիքը

Առավոտյան ընկերները շարունակում են ճանապարհը։ Այդ օրը անցավ սովորական։ Քնելուց առաջ Բիլլը շներին կապեց, որպեսզի դրանք չփախնեն, և խոստացավ, որ սուրճ չի խմելու եթե շներից մեկը փախնի։ Սակայն գիշերը էգ գայլը շներից մեկի վզկապը կրծոտեց և շունը փախավ։ Հաջորդ առավոտյան շներից մեկը փախել էր, և Բիլլը սուրճ չխմեց։ Այդ ամենից հետո էգ գայլը փախավ։ Նրանք շարունակեցին ճանապարհը։ Ճանապարհին Բիլլը զգուշացրեց Հենրիին, որ գնում է անտառ և ասաց, որ միայնակ շարունակի ճանապարհը։ Անտառից հետ գալուց Բիլլը ասաց, որ տեսել է գայլերից մի քանիսին, և նրանք շատ նիհար էին։ Իրենց հետևից եկավ էգ գայլը։ Նա իրենց հետևում էր։ Ընկերները կանգ առան, և սկսեցին զննել գայլին։ Որոշեցին կրակել, սակայն Բիլլը դեռ չհասցրեց հրացանը ուսին հասցնել, գալյը փախավ։ Հետո հասկացան, որ եթե գայլը գիտի շների կերակրելու ժամանակը, ուրեմն հաստատ կիմանա հրացանը ինչ է։ Ընկերները շարունակեցին իրենց ճանապարհը։ Նրանք սովորականից մոտիկ հասան, քանի որ շները երեք հատ էին և ավելի դժվար էին սահնակները քաշում։ Երեկոյան քնելուց Բիլլը շներին իրարից հեռու կապեց, որպեսզի վզկապները չկրծոտեն։

Рубрика: English

About frienship

😀I get on well with all my friends and relatives.
I don’t like our neighbour’s son very much.
I can’t stand unfair friendship.
I have a good time with my friend from our yard.
I like being with Jasmine and Emilie.
I spend a lot of time with my classmates.
I am always with my friends and family.
Emilie and Jasmine are my best friends.
Mark is a good friend for me.
I have many close friends.
I like to be with my good company, they are a good fun.
We like to laugh at each other.
We all are loyal to one another.
I like to share with her, because she is an easy-going person.
We made frienship from the first form.
We are friends with my brother.
I lost touch with Emilie when she went to another school. 😀

Рубрика: Մայրենի

Հայոց լեզու

361. Ա և Բ նախադասությունների մեջ ընդգծված մասերը համեմատի՛ր: Դրանք ինչո՞վ են տարբերվում (համեմատի՛ր դրանց արտահայտած մտքերը, արտահայտման ձևերը):
1. Ա. Տղան հարցրեց.
– Ռոբոտը մեզ չի՞ գտնի:
Բ. Տղան հարցրեց, թե ռոբոտը իրենց չի՞ գտնի:
2. Ա. Տիգրանն ասաց.
– Չի գտնի, եթե մենք շատ չխոսենք:
Բ. Տիգրանն ասաց, որ չի գտնի, եթե իրենք շատ չխոսեն:
3. Ա. Տիգրանն ասաց.
– Ես էլ եմ ձանձրանում, բայց պետք է մի քիչ համբերենք:
Բ. Տիգրանն ասաց, որ ինքն էլ է ձանձրանում, բայց պետք է մի քիչ համբերեն:
4. Ա. Տղան ասաց.
– Տնային հանձնարարությունները հետո կանենք, մեր ընկերները հիմա   սպասում են:
Բ. Տղան ասաց, որ տնային հանձնարարությունները հետո կանեն, իրենց
ընկերները հիմա սպասում են:
362. Նախորդ վարժության մեջ ընդգծված հատվածներից ո՞րը կանվանես ուղղակի խոսք, ո՞րը՝ անուղղակի խոսք:Պատասխանդ պատճառաբանի՛ր:
Ուղակկի                                                                        
1-Ռոբոտը մեզ չի՞ գտնի:
2․-Չի գտնի, եթե մենք շատ չխոսենք:
3․- Ես էլ եմ ձանձրանում, բայց պետք է մի քիչ համբերենք:
4․ – Տնային հանձնարարությունները հետո կանենք, մեր ընկերները հիմա սպասում են:
ընկերները հիմա սպասում են:
Անուղղակի
1․Տղան հարցրեց, թե ռոբոտը իրենց չի՞ գտնի:
2․ Տիգրանն ասաց, որ չի գտնի, եթե իրենք շատ չխոսեն:
3. Տիգրանն ասաց, որ ինքն էլ է ձանձրանում, բայց պետք է մի քիչ համբերեն:
Ուղղակի խոսքերը ասում են հերոսները, իսկ անուղղակի խոսքերը՝ հեղինակը։
363. Տրված նախադասությունները խմբավորի՛ր՝ ըստ նրանց մեջ ընդգծված հատվածների: Ստացածդ խմբերն ինչո՞վ են տարբերվում:
1.- Լույսը վառե՞մ,- հարցրի ես:
2․- Լույսը ինչո՞ւ վառեցիր:
3․- Ոչինչ չեմ հասկանում:
4. – Գտա՜, – գոչեցի ես,- նրան հեռախոսով կասենք:

1. Ես ծիծաղելով ասացի, որ հրավիրատոմսը պատռված է:
2. Լևոնը բարկացած ձայն տվեց.
3. Հետո հաշտվողաբար ասաց, որ լույսը թող վառված մնա:
4. Լևոնն ասաց, որ պետք է կարդալ և ոչ թե շատախոսել:
5. Ես կարդացի և ասացի.
6. Ես համոզում էի Լևոնին, որ նրա ներկայությունը պարտադիր է:
Մի խմբում ուղղակի խոսքեր են, իսկ մյուս խմբում անուղղակի։
364. Ուշադրություն դարձրո՛ւ Ա, Բ, Գ նախադասությունների կետադրությանը:
1. Ա. Ընկերս ասաց.
– Պապս սիրում է նկարներ հավաքել ու մի մեծ պատկերասրահ ունի:
Բ. – Պապս սիրում է նկարներ հավաքել ու մի մեծ պատկերասրահ ունի, – ասաց
ընկերս:
Գ. – Պապս սիրում է նկարներ հավաքել, – ասաց ընկերս, – ու մի մեծ պատկերասրահ ունի:
2. Ա. – Քեռիս ասաց.
– Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում ու անգամ հեռվից հեռու խոսում են իրար հետ:
Բ. – Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում ու անգամ հեռվից հեռու խոսում են իրար հետ, – ասաց քեռիս:
Գ. – Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում, – ասաց քեռիս,           – ու անգամ՝ հեռվից հեռու խոսում են իրար հետ:
365. Նախադասությունները լրացրո՛ւ (ուղղակի խոսքեր գրի՛ր):
1. Փոքրիկը խնդրեց.
-Խնդրում եմ խաղալիքս տու՛ր Աշոտ:
2. –Խնդրում եմ,- անհանգիստ ասաց իշխանը, –միքիչ էլ վարեմ մեքենան:
3. – Մայրիկ ինձ բակում նեղացում են, – բողոքեց տղան:
4. –Ակնոցներս որտե՞ղ են, – անհանգստացավ պապիկը:

Рубрика: Պատմություն

Լոռու մարզի տեսարժան վայրեր

Լոռե բերդ

Lոռե բերդը կառուցվել է XI դարի սկզբում: Միջնադարում, տեղակայված լինելով առևտրական ուղիների խաչմերուկում, Լոռիում ապրել է տասը հազարից ավել մարդ: Հետագա բազմաթիվ նվաճումների և ավերածություններից հետո XVIII դարում Լոռին կորցրեց իր ռազմավարական նշանակությունն ու ժամանակի ընթացքում բնակչության թիվը ևս նվազեց: 1920-30-ականներին ամրոցի բնակիչները հիմնեցին գյուղ՝ Լոռի բերդ: Սկսած 1966 թվականից այստեղ իրականացվում են պեղումներ, որոնց արդյունքում հայտնաբերվել են երկու բաղնիք, երկու լողավազան և այլ եզակի ճարտարապետական հուշարձաններ: Այսօր Լոռե բերդը այցելում են զբոսաշրջիկներ տարբեր երկրներից, քանի որ բացի պատմական արժեքից այն ուշագրավ է նաև իր գեղեցիկ բնական լանդշաֆտով:

Օձունի տաճար

Օձուն գյուղը հնագույն բնակավայր է, որն առանձնանում է յուրահատուկ ճարտարապետական հուշարձանով՝ Օձուն վանական համալիրով: Ճշգրիտ տեղեկություն վանքի կառուցման տարեթվի հետ կապված չկա, բայց, գնահատելով շենքի կառուցվածքը և այլ հատկանիշներ, կարելի է ենթադրել, որ վանքը հիմնադրվել է VII դարում։ Նաև հայտնի չէ հիմնադրի անունը. տեղանքը ստացել է իր անվանումը ի պատիվ Հովհաննես III Օձնեցու, ով ծնվել և մեծացել է այստեղ: Մականունը մեկնաբանվում է որպես օձերի հետ կռվող: Այս մականունը նա ստացել է, երբ փրկել է հայրենի գյուղը հսկայական օձից: Օձունը համարվում է միջնադարյան հայկական ճարտարապետության գոհարներից մեկը: Վանքի պատերը զարդարում են հին որմնանկարներ:
Ըստ ավանդության, Թովմաս առաքյալը եկեղեցու վայրում օծել է քահանաների ու եպիսկոպոսների։ Ներկայիս եկեղեցու շենքը կառուցվել է 5-րդ դարում. այստեղ 4-րդ դարում Գրիգոր Լուսավորիչն ու Տրդատ Գ-ն հիմնել էին միանավ բազիլիկա։ 5-րդ դարում կառույցը եղել է գերանածածկ, կղմինդրե ծածկասալերով եռանավ բազիլիկ, իսկ գմբեթակիր մույթերը, գմբեթն ու քարե կամարակապներն ավելացել են 6-րդ դարում։ 8-րդ դարում Հովհան Օձնեցին կղմինդրե ծածկասալերը փոխարինել է քարով։ 1888 թվականին ավելացվել են զանգակատները։
Եկեղեցին կոչվում էր Սուրբ Աստվածածին, Սուրբ Նշան, Սուրբ Հովհաննես, Խաչգոնդ, Խաչգունդ: Վերջին անունը կապված է եկեղեցու բակում թաղված Խաչգունդ քահանայի անվան հետ, և նրա հիշատակին 1291 թ․-ին այստեղ կանգնեցվել է յուրօրինակ խաչքար: Եկեղեցու մոտակայքում գտնվում է վաղ քրիստոնեական դարաշրջանի մի հուշարձան: Այն նշանավորեց Հայաստանում քրիստոնեության ընդունումը:
Եկեղեցու ճակատին և պատուհանների շրջանակներին կան բարձրաքանդակներ: Հատկապես հետաքրքիր է պատուհանի աջ կողմում պատկերված հրեշտակը: Հրեշտակը կարծես թե հենվում է պատուհանի շրջանակին: Վանքի մոտ գտվում է 5-6-րդ դարերի մահարձան, որն իրենից ներկայացնում է աստիճաններին տեղադրված կրկնակի կամար, որի որմնախորշերում բարձրաքանդակներով պատված սյուներ են։