Рубрика: Մայրենի

Ծեր կաղնու վերջին երազը

1.Բազում անծանոթ բառեր կան, բացատրիր բառարանի օգնությամբ։
զառիվայր-թեք՝ զառիթափ տեղանքում գտնվող

2.Խոսիր ինքնաբավ բառի իմաստի մասին։
Ինքնաբավ բառի ուղիղ իմաստը-ինքնին արժեք՝ նշանակություն ունեցող, անկախ՝ ինքնուրույն բովանդակություն՝ նշանակություն ունեցող:
Ինքնաբավ բառի փոխաբերական իմաստը-Ամբողջության հետ միասնություն չկազմող, աններդաշնակ: Արտիստուհին հրաժարվել է ինքնաբավ շարժումներից:

3.Հնչում էին շարականներն ու ջերմացնում մարդկանց հոգիները , բացատրիր ,թե ի՞նչ է շարականը և ինչպե՞ս կարող է ջերմացնել քո հոգին։
Շարականը հոգևոր երգն է։ Շարականները ջերմացնում են հոգին՝ մխիթարում իրենց հոգևորությամբ։

4.Պատմիր քո ամանորյա նախապատրաստական աշխատանքների՝ տոնածառի զարդարման, ամանորյա նվերների պատրաստման, ամանորյա գնումների մասին։ Կարող ես տեսանյութ պատրաստել։

5.Լրացնել բաց թողնված տառերը։

Նոյեմբերի վերջն էր, գրեթե ձմեռ: Տեղացող անձրևներից ու քամուց ծառերը համարյա մերկացել էին: Ողջ այգին լցվել էր ոսկեզօծ տերևներով: Վարդի թուփն էր միայն կանա՜չ-կանա՜չ: Նրա վրա դեռ հեռվից կարմրին էին տալիս երկու մեծ, կիսաբաց կոկոն:

Վարդենին կողքի մասրենուն նայում էր վերևից: Մասրենին ցցել էր սուր-սուր փշերը, որպեսզի քամուց պաշտպանի իր մի քանի դեղնած տերևները:

— Տեսնու՞մ ես՝ ես միշտ դալար եմ, միշտ կանաչ, ձմռանն անգամ ուրախացնում եմ մարդկանց իմ տեսքով ու վարդերով, իսկ դու չոր ճղերդ ես արդեն թափահարում քամուց,- ասաց վարդենին մասրենուն:

Մասրենին տխուր քմծիծաղով նայեց վարդենուն վարից վեր.

— Դու մոռացել ես, որ ցրտադիմացկուն դարձար ինձ վրա պատվաստվելու շնորհիվ:

Оставьте комментарий