Рубрика: Մայրենի

Ձմեռային առաջադրանքներ

1. Բացատրի´ր նշված «ձմեռային» դարձվածքների իմաստները.
Ա) կյանքի ձմեռ-ծորություն, կյանքի վերջին շրջան
Բ) անձյուն ձմեռ-անօգնական մարդ
Գ) անցյալ ձմռան ձյուն-անարժեք բան
Դ) գլխին ձյուն գալ-դժբախտություն պատահել

2. Այբբենական կարգի հակառակ հաջորդականությամբ թվարկի´ր այս տարի սովորածդ ամենակարևոր բառերը։
ֆ, օ, և, ք, փ, ու, ց, ր, տ, վ, ս, ռ, ջ, պ, չ, ո, շ, ն, յ, մ, ճ, ղ, ձ, հ, կ, ծ, խ, լ, ի, ժ, թ, ը, է, զ, ե, դ, գ, բ, ա

3. Գրի´ր, թե նշված թվականներից յուրաքանչյուրը ո՞ր ստեղծագործությունների վերնագրերում է քեզ հանդիպել:
Ա) երեք-Երեք խոզուկները
Բ) տասներկու-Տասներկու աթոռ
Գ) քառասուն-Մուսա լեռան քառասուն օրը
Դ) հազար-Հազարան բլբուլ

4. Բացատրի´ր երեք դարձվածքների իմաստները և գտի´ր ավելորդ արտահայտությունը, որը չունի դարձվածային իմաստ:

  • Ա) կարապի երգ-վերջին երգ
  • Բ) ճնճղուկի սիրտ-վախկոտ
  • Գ) հավի խելք-վատ հիշողություն
  • Դ) ծիծեռնակի ձայն-

5. Եթե հնարավոր լիներ, խաղալիքների փոխարեն ի՞նչ բառ-մաղթանքներով կզարդարեիր տոնածառը: Ի՞նչ բառ-մաղթանքով կզարդարեիր տոնածառի գագաթը:
Տոնածառի գագաթը կզարդարեի «խաղաղություն» բառով։ Իսկ ամբողջ տոնածառը՝ բարիություն, առողջություն, խելացիություն, հույս, հավատք, սեր բառերով։

6. Նշված բառերից տառեր օգտագործելով ու վերադասավորելով՝ հավաքի´ր այլ բառեր:
Եղջերվասահնակ-Սահնակ, նավ, սրահ, նվեր, վանկ, վերջ, հավասար
ցրտաշունչ-շունչ, ցուրտ, շուն, աշուն, արտ
ձյունաճերմակ-ճերմակ, ձյուն, նամակ, մերկ, երամ, ձայն
խնդրանք-քար, դար, դրանք, նրանք, քնար
քաղցրավենիք-քաղցր, քաղաք, վարք, վերք, ներքին
տարեմուտ-մետր, տեր, մատ, մարտ, տետր

7. Փոխադրի՛ր արևմտահայերեն հատվածը արևելահայերեն:
Կաղանդ պապա,
Որքան կրնաս, շուտ եկուր,
Ալ չեմ վախնար, ես կը սիրեմ քեզ հիմա․
Դուն մի նայիր իմ բառերուս կցկտուր,
Դէմքիս գոյնին ու քայլերուս դողահար։

Ձմեռ պապի,
Որքան կարող ես շուտ արի,
Էլ չեմ վախենում, ես սիրում եմ քեզ հիմա.
Դու մի նայիր իմ բառերին կցկտուր,
Դեմքիս գույնին ու քայլերիս դողացող:

8. Բացատրի´ր «մարդ» բառի հոմանիշների ծագումը, իմաստները:
Ա) մահկանացու-մահին ենթարկվող
Բ) ադամորդի-ադամի սերունդ
Գ) հողածին-հողից ծնված

9. Պատկերացրո´ւ՝ Ձմեռ պապը քեզ խնդրել է գրել իր ամանորա ուղերձի խոսքը՝ աշխարհի բոլոր մանուկներին ուղղված: ( Գրի´ր այդ ուղերձը՝ օգնիր նրան)։
Իմ սիրելի թոռնիկներ, առողջ եղեք, որ մեծանաք, միշտ հիշեք ձեր մանկությունը, զվարճալի պահերը, միշտ սիրեք ձեր ծնողներին, մտերիմներին, ընկերներին:

Оставьте комментарий