Рубрика: Պատմություն

Հին Սպարտան և Աթենքը։ Հույն-Պարսկական կռիվները։ Հին Հունաստանի կրոնը

1․ Ովքե՞ր էին սպարտիատներն ու հելոտները։
Սպարտիատները դորիացիներն էին, որոնք իրենց ունեցվածքով և իրավունքներով հավասար էին միմյանց:
Հելոտները նվաճված և ստրկացված աքայացիներն էին:

2․ Ներկայացրե՛ք Սոլոնի բարեփոխումները։ 
Մ. թ. ա. 594թ. Սոլոնը ձեռնարկեց առաջին լուրջ քայլը պետության գոյության սպառնացող վտանգը հեռացնելու համար: Նա վերացրեց ստրկությունը: Սոկոնը աթենական քաղաքացիություն ընծայեց Ատտիկայում միշտ բնակվող օտար պոլիսների շատ ներկայացուցիչների: Ատտիկան բաժանվեց 4 գույքային խմբերի: Սոլոնը ստեղծեց ժողովրդական ժողովի կողմից ընտրված 400-ի խորհուրդ, որի կազմում ներառվեցին 100-ական ներկայացուցիչ Ատտիկայի 4 ցեղերից յուրաքանչյուրից: Սոլոնը ստեղծեց ատենակալների դատարան: Դատավորները չէին կարող միայնակ որոշում կայացնել, այլ պետք է վերջնական որոշումը թողնեին 12 ատենակալների հայեցողությանը: Սոլոնի բարեփոխումները Աթենական պետության հետագա զարգացման առումով հսկայական նշանակություն ունեցան:

3․ Ո՞րն էր Թեմիստոկլեսի ծովային պատերազմի ծրագիրը։
Թեմիստոկլեսը մշակեց ծովային պատերազմի ծրագիրը: Դրա էությունը հետևյալն էր. ստեղծել ռազմա կան ուժեղ նավատորմ և ապագա պատերազմի ելքը վճռել ծովում, որտեղ հակառակորդը թույլ էր:

4․ Ներկայացրե՛ք Սալամինի ծովամարտը։ 
Սալամինի ծովածոցում աթենական նավատորմը փայլուն հաղթանակ տարավ: Քսերքսեսը թողեց իր բանակը և վերադարձավ: 

5․ Ինչպե՞ս ավարտվեցին հույն-պարսկական պատերազմները։
Հույն-պարսկական պատերազմներն ավարտվեցին հունական պոլիսների հաղթանակով:

6․ Թվարկե՛ք հունական աստվածներին։

Աթենաս.
Իմաստության և կազմակերպված պատերազմի աստվածուհի

Ամփիտրիտե.
Հին հունական դիցաբանության մեջ Ամփիտրիտեն (Ἀμφιτρίτη) ներեուհիներից մեկն է եւ Պոսեյդոնի կինը։

Անանկե.
Անխուսափելիությունն անձնավորող աստվածուհի։

Արես.
Ռազմի աստված, Զևսի և Հերայի որդին։

Արտեմիս.
Որսորդության, պտղաբերության մշտապես երիտասարդ աստվածուհին։ Նաեւ Լուսնի աստվածուհին է (իսկ նրա եղբայր Ապոլոնը մարմնավորում էր Արեգակը)։

Աֆրոդիտե.
Հին Հունական դիցաբանության մեջ համարվում է սիրո և գեղեցկության աստվածուհին։

Դեմետրա.
Հողագործության և բերքատվության աստվածուհի։

Դիոնիսոս.
Բնության արտադրող ուժերի, խաղողագործության ու գինեգործության աստված։

նական կերպարի անունով է կոչված Էվրինոմե (79) աստերոիդը՝ հայտնաբերված 1863 թ.։

Զևս.
Երկնքի, ամպրոպի և կայծակի աստված, աշխարհի տիրակալ։ Օլիմպոսի աստվածներից գլխավորը, կրոնոսի և Հռեայի երրորդ որդին, Աիդի, Հեստիայի, Դեմետրայի և Պոսեյդոնի եղբայրը։

Թեմիս.
Արդարության, օրինականության և կանխագուշակումների աստվածուհի։

Իրիս.
Հին հունական դիցաբանության մեջ` ծիածանի աստվածուհի, Զևսի և Հերայի հանձնակատարը։

Լաքեսիս.
Ճակատագրի աստվածուհիներից` Մոյրաներից մեկը, որը որոշում է մարդկանց բախտը: Լաքեսիսը կյանքի թելը տանում է ամեն տեսակ փոփոխությունների միջով։

Կաբիրաներ.
Համարվել են պտղաբուծության, ստորգետնյա կրակի, ինչպես նաև նավաբեկյալների հովանավորներ:

Հերա.
Հերա (հին հունարեն` Ἥρα), հին հունական աստվածուհի, ամուսնության և ընտանիքի հովանավոր, մայրության, բարոյական մաքրության սրբազան դիցուհի։

Հերմես.
Հերմես, հին հունական աստված, Զևսի և Մայայի որդին։ Նույնացվել է հռոմեացիների Մերկուրիոս աստծո հետ։ Անձնավորում էր հատկապես խորամանությունն ու ճարպկությունը։ Հովանավորում էր գողերին, հռետորներին, վաճառականներին։ Ստեղծել է կշիռն ու չափը։ Զևսի սուրհանդակ, հանգուցյալների հոգիների դեպի դժոխք ուղեկցողը։

Պոսեյդոն.
Պոսեյդոն (հին հունարեն՝ Ποσειδών), հին հունական դիցաբանության մեջ ծովերի աստված, Կռոնոսի և Ռեայի երկրոդ որդին, Զևսի, Հերայի, Դեմետրայի, Հեստիայի և Աիդեսի եղբայրը։

Տեթիս.
Հունական դիցաբանության հնագույն, արխայիկ աստվածություններից, տիտանուհի, Ուրանոսի և Գեայի դուստրը, Օվկիանոսի քույրը և կինը, 3 000 որդի հեղեղների և 3 000 դուստր օվկիանոսների մայրը։ Տեթիսը համարվում է համընդհանուր մայր, գոյություն ունեցող ամեն ինչին կյանք տվող աստվածուհի։

7․ Ի՞նչ գիտեք Օլիմպիական առաջին խաղերի մասին։

Օլիմպիական խաղերը հնագույն և առավել տարածված համահունական տոնախմբությունների և մրցությունների ընդհանուր անվանումն է, որոնք կազմակերպվում էին Հին Հունաստանի Օլիմպիա քաղաքում՝ 4 տարին մեկ՝ ի պատիվ Զևս աստծու:
Օլիմպիական խաղերի պաշտոնական սկիզբը համարվում է մ. թ. ա. 776 թ., երբ խաղերն սկսեցին համարակալել և գրանցել հաղթողների անունները:

Հին Սպարտան և Աթենքը։ Հույն-Պարսկական կռիվները։ Հին Հունաստանի կրոնը: Один комментарий

Оставьте комментарий