Երջանկությունը ոչ թե այն է, երբ միշտ անում ես ինչ ուզում ես, այլ այն է, երբ միշտ ուզում ես այն, ինչ անում ես։
Ժան-Ժակ Ռուսո
Լիակատար տգիտությունը ամենամեծ չարիքը չէ. վատ յուրացված գիտելիքների կուտակումը ավելի վատ է:
Պլատոն
Երբ մարդ գիտակցի, որ ինքը մարդ է, պիտի պայքարի իր <<ես>>-ի դեմ: Հակառակ դեպքում այն կկործանի իրեն:
Սուրեն Ավետիսյան
Բռունցքով մեխի ծայրին չես հարվածի: Ուժը պետք է ուժի հանդիպի:
Հենրիկ Իգիթյան
Փոքր ու չնչին մարդիկ մեծամիտ են, նրանց պարսատիկը միշտ
ուղղված է մեծ մարդկանց թիկունքին:
Հովհաննես Շիրազ
Անցած դժբախտությունների մասին հիշողությունները նոր
դժբախտությունների սկիզբն է:
Ալբերտ Նալչաջյան
Մի խուսափիր հիմար մարդկանցից, նրանց խոսքերը կարող են քո
ուղեղում իմաստուն մտքերի ծիլեր արձակել:
Դայանա
Երիտասարդ տարիների սխալները շատերի համար մի ամբողջ կյանքի գին ունեն:
Դայանա
Սխալվելը հատուկ է բոլորին, բայց այն պնդելը միայն հիմարների մենաշնորհն է:
Լեմվել Վալենսյան
Դժբախտ է այն մարդը, որն այլևս ոչինչ չունի կորցնելու:
Սիլվա Կապուտիկյան