Рубрика: Մայրենի

Ձ, ծ, ց-ի ուղղագրություն

Լսվող ց և ծ  հնչյունները գրվում են այնպես, ինչպես արտասանվում են:   

Օրինակ՝
ծափ, ծածուկ, ծով, ծաղիկ, ծիծաղ, ուրց, ցրիչ, ցնցել, կորցնել, վերցնել, հարցնել

Ձ հնչյունը հիմնականում գրվում է այնպես, ինչպես արտասանվում է:

Օրինակ՝
ձայն, ձյուն, ձանձրույթ, օձիք, հուշարձան, արվարձան, գեղձ, իղձ և այլն
Սակայն կան արտասանության  և գրության որոշ տարբերություններ:

1. Ր-ից հետո լսվող ց հնչյունը գրվում է ձ տառով հետևյալ արմատներում՝ 
արձակ, բարձ, բարձր, դարձյալ, դերձակ, խուրձ, հանդերձ, որձ, վարձ, փորձ:

2. Ղ-ից հետո լսվող ց  հնչյունը  գրվում է ձ տառով՝ 
դաղձ,  դեղձ, դեղձենի, դեղձան, դեղձանիկ:

3. Ձայնավորից հետո լսվող ց հնչյունը գրվում է ձ տառով՝ 
օձ:

Оставьте комментарий