Рубрика: Մայրենի

Գ, կ, ք-ի ուղղագրություն

Գ, կ, ք հնչյունները հիմնականում ինչպես գրվում, այնպես էլ արտասանվում են, ինչպես՝ գազար, գարուն, ագահ, ձագար, վագր, սպունգ, ժառանգ, կատակ, կարկին,  անհարկի, քաղաք, քրքջալ, թոք, թաքնվել, հավաքվել:  

Կան  գրության և արտասանության մի քանի  տարբերություններ:

1.Ր-ից հետո արտասանվող ք հնչյունը  գրվում է գ տառով՝ 
երգ, թարգման, կարգ, մարգարե, մարգարիտ, միրգ, պարգև, Սարգիս:

2.Ձայնավորից հետո արտասանվող ք հնչյունը գրվում է գ տառով՝ 
ավագ, գոգ, զույգ, էգ, թագավոր,  ծագ, կարագ, հագնել, հոգի, հոգս, հոգնակի, ձագ, ձիգ, ճիգ, մարագ,մուգ, նորոգ, շոգ, ոգի, պատարագ, սուգ, տեգր, ուրագ, օգնել, օգուտ, Գրիգոր:

3. Ն-ից հետո լսվող ք հնչյունը գրվում է գ տառով՝ անգամ:

Оставьте комментарий