Рубрика: Մայրենի, Իմ գրադարանը

Սպիտակ Ժանիքը

Որոշ ժամանակ անց գորշուկը համարձակ սկսում է դուրս գալ անձավից։ Երբ բացվում է գարունը, մի օր գորշուկը մոր հետ գնում է որսի։ Անտառի մոտ հանդիպում են հնդկացիների ավանին, որտեղի բնակիչները, պարզվում է, որ գիտեն գորշուկի մորը և կանչում են նրան Կիչի։ Պարզվում է, որ Կիչին ոչ թե գայլ է, այլ գայլի և շան խառնուրդ է։ Գորշուկը փորձեց ըմբոստանալ և ցույց տվեց ատամները, ինչի վրա հնդկացիներից մեկը ծիծաղեց և անունը դրեց Սպիտակ Ժանիք։ Ավանի գլխավորի անունը Գորշ Ջրշուն էր։ Նա Կիչիին պարանով կապեց, իսկ Սպիտակ Ժանիքին թույլ տվեց ազատ վազվզել ավանում։ Ձագուկը սկզբից նեղվում էր, որ մորը զրկել են ազատությունից, բայց հետո համակերծվեց դրա հետ։ Այժմ նա ուրիշ խնդիր ուներ․ դա ավանի բնակիչների շներն են, որ իրեն որպես մրցակից են տեսնում և անընդհատ կռվում ու խլում են իրենց ուտելիքը։ Սպիտակ Ժանիքը սովորեց այդ ապրելակերպին, դարձավ ավելի խորամանկ, խելացի ու ավելի ճկուն։ Կռիվներում նա հաղթում էր։ Բայց ձգտում էր վերադառնալ իր ազատ կյանքին, մանավանդ, որ մորը՝ Կիչիին վաչառել էին մեկ այլ հնդկացուն։ Նա կարոտում էր մորը և սպասում էր իր վերադարձին։

Рубрика: Մայրենի

Հայոց լեզու

384. Պատմությունը գրավոր պատմի՛ր՝
ա) վաճառականի անունից,
բ) նկարչի անունից:

            Մի վաճառական նկարչին պատվիրեց, որ իր խանութի համար ցուցանակ          նկարի՝ վրան առյուծի պատկեր:
            — Ազա՞տ առյուծ ես ուզում, թե՞ կապված, — հարցրեց նկարիչը:
            Ազատ, — պատասխանեց ժլատ վաճառականը: Նա վախեցավ, որ նկարիչը          նկարված պարանի համար էլ փող կուզի:
            Նկարիչը պատվերը կատարեց, և ցուցանակը կախեցին: Գիշերը աևձրև եկավ:             Առավոտյան վաճառականը տեսավ, որ ցուցանակի վրայի առյուծն անհետացել            է: Նա զայրացած վազեց նկարչի մոտ:
            — Ես մեղավոր չեմ, որ ազատ առյուծը հեռացել է: Ի՞նչ է, անձրևի տա՞կ էր             մնալու, — արդարացավ նկարիչը: Իրականում նա ջրաներկով էր նկարել առյուծ:

            Ես նկարչին պատվիրեի, որ իմ խանութի համար ցուցանակ            նկարի՝ վրան առյուծի պատկեր:
            — Ազա՞տ առյուծ ես ուզում, թե՞ կապված, — հարցրեց նկարիչը:
            Ազատ, — պատասխանեցի ես: Ես վախեցա, որ նկարիչը նկարված պարանի համար էլ փող կուզի:
            Նկարիչը պատվերը կատարեց, և ցուցանակը կախեցինք: Գիշերը աևձրև եկավ:             Առավոտյան ես տեսա, որ ցուցանակի վրայի առյուծն անհետացել է: Ես զայրացած վազեցի նկարչի մոտ:
            — Ես մեղավոր չեմ, որ ազատ առյուծը հեռացել է: Ի՞նչ է, անձրևի տա՞կ էր             մնալու, — արդարացավ նկարիչը: Իրականում նա ջրաներկով էր նկարել առյուծ:

            Մի վաճառական ինձ պատվիրեց, որ իր խանութի համար ցուցանակ նկարեմ՝ վրան առյուծի պատկեր:
            — Ազա՞տ առյուծ ես ուզում, թե՞ կապված, — հարցրեցի ես:
            Ազատ, — պատասխանեց ժլատ վաճառականը: Նա վախեցավ, որ ես          նկարված պարանի համար էլ փող կուզեմ:
            Ես պատվերը կատարեցի, և ցուցանակը կախեցինք: Գիշերը աևձրև եկավ:             Առավոտյան վաճառականը տեսավ, որ ցուցանակի վրայի առյուծն անհետացել            է: Նա զայրացած վազեց իմ մոտ:
            — Ես մեղավոր չեմ, որ ազատ առյուծը հեռացել է: Ի՞նչ է, անձրևի տա՞կ էր             մնալու, — արդարացա ես: Իրականում ես ջրաներկով էի նկարել առյուծ:

385. Պատմությունը գրավոր պատմի՛ր՝
ա)
տանտիրոջ անունից,
բ) հյուրի անունից:

            Մի մարդ  իր հյուրին զբաղեցնելու համար պատմում է իր խելացիությունն ու             ճարպկությունը ապացուցող դեպքեր: Հյուրը լսում է, լսում ու ասում.
            — Խելքով դու ինձ հետ չես չափվի. ես քեզ գետը կտանեմ ու ծարավ հետ կբերեմ:
            — Ա՜յ քեզ սուտ, — բորբոքվում է տանտերը, — դե՛, արի գնանք գետափ, տեսնեմ ո՞նց         էս ինձ ծարավ հետ բերելու:
            Գրազ են գալիս ու երկուսով իջնում են գետափ: Տանտերն ուզում է բռով ջուր     վերցնել գետից:
            — Վա՜յ, — տրտնջում է հյուրը, — չեղա՜վ, է՜: Մենք մոռացանք մեկին բերել, որ վկա լինի: Գնանք գյուղից մի մարդու կանչենք:
            — Գնանք, — ինքնավստահ ասում է տանտերը:
            Հասնում են գյուղ: Տանտերը հարցնում է, թե ո՞ւմ տանեն իրենց հետ:
            — Էլ ու՞ր գնանք, -ծիծաղում է հյուրը, — ես գրազը տարա: Ա՜յ խելոք, ես քեզ գետի             ափից ծարավ բերել եմ արդեն:

            Ես իմ հյուրին զբաղեցնելու համար պատմում էի իմ խելացիությունն ու   ճարպկությունը ապացուցող դեպքեր: Հյուրը լսում է, լսում ու ասում.
            — Խելքով դու ինձ հետ չես չափվի. ես քեզ գետը կտանեմ ու ծարավ հետ կբերեմ:
            — Ա՜յ քեզ սուտ, — բորբոքվում եմ ես, — դե՛, արի գնանք գետափ, տեսնեմ ո՞նց ես ինձ ծարավ հետ բերելու:
            Գրազ ենք գալիս ու երկուսով իջնում ենք գետափ: Ես ուզում եմ բռով ջուր           վերցնեմ գետից:
            — Վա՜յ, — տրտնջում է հյուրը, — չեղա՜վ, է՜: Մենք մոռացանք մեկին բերել, որ վկա լինի: Գնանք գյուղից մի մարդու կանչենք:
            — Գնանք, — ինքնավստահ ասում եմ ես:
            Հասնում ենք գյուղ: Ես հարցնում եմ, թե ո՞ւմ տանենք մեզ հետ:
            — Էլ ու՞ր գնանք, -ծիծաղում է հյուրը, — ես գրազը տարա: Ա՜յ խելոք, ես քեզ գետի             ափից ծարավ բերել եմ արդեն:

            Մի անգամ ես հյուր էի գնացել։ Տանտերը ինձ զբաղեցնելու համար պատմում էր իր խելացիությունն ու ճարպկությունը ապացուցող դեպքեր: Ես լսում եմ, լսում ու ասում.
            — Խելքով դու ինձ հետ չես չափվի. ես քեզ գետը կտանեմ ու ծարավ հետ կբերեմ:
            — Ա՜յ քեզ սուտ, — բորբոքվում է տանտերը, — դե՛, արի գնանք գետափ, տեսնեմ ո՞նց         ես ինձ ծարավ հետ բերելու:
            Գրազ ենք գալիս ու երկուսով իջնում ենք գետափ: Տանտերն ուզում է բռով ջուր             վերցնել գետից:
            — Վա՜յ, — տրտնջում եմ ես, — չեղա՜վ, է՜: Մենք մոռացանք մեկին բերել, որ վկա      լինի: Գնանք գյուղից մի մարդու կանչենք:
            — Գնանք, — ինքնավստահ ասում է տանտերը:
            Հասնում ենք գյուղ: Տանտերը հարցնում է, թե ո՞ւմ տանեն իրենց հետ:
            — Էլ ու՞ր գնանք, -ծիծաղում եմ ես, — ես գրազը տարա: Ա՜յ խելոք, ես քեզ գետի     ափից ծարավ բերել եմ արդեն:

390. Տրված նախադասություններն ավելացրո՛ւ տեքստի մեջ: Ստացված տեքստն ինչո՞վ է տարբերվում տրվածից:

Մի մարդ որդու հետ հյուր է գնում: Տանտիրուհին սեղանին ընկույզ է դնում: Երեխան մեկ ընկույզին է նայում, մեկ հորը ու չի մոտենում: Նրան թվում է, թե փոքրիկն ամաչում է: Մեծերը ծիծաղում են՝ ա՜յ քեզ խորամանկ բկլիկ:
            — Արի՛, ընկույզ վերցրո՛ւ, — ասում է տանտերը փոքրիկ հյուրին:
            — Ավելի լավ է, թող հայրիկս վերցնի, — պատասխանում է երեխան:
            — Մի՞թե դու ընկույզ չես սիրում, — հարցնում է տանտերը:
            — Սիրում եմ: Բայց հայրիկիս բուռն ավելի մեծ է:

Մի մարդ որդու հետ հյուր է գնում:
Տանտիրուհին սեղանին ընկույզ է դնում:
            — Արի՛, ընկույզ վերցրո՛ւ, — ասում է տանտերը փոքրիկ հյուրին:
Երեխան մեկ ընկույզին է նայում, մեկ հորը ու չի մոտենում:
Նրան թվում է, թե փոքրիկն ամաչում է:
            — Ավելի լավ է, թող հայրիկս վերցնի, — պատասխանում է երեխան:
            — Մի՞թե դու ընկույզ չես սիրում, — հարցնում է տանտերը:


            — Սիրում եմ: Բայց հայրիկիս բուռն ավելի մեծ է:
Մեծերը ծիծաղում են՝ ա՜յ քեզ խորամանկ բկլիկ:

391. Տրված նախադասություններն ավելացրո՛ւ տեքստին: Ստացված տեքստն ինչո՞վ է տարբերվում տրվածից:

Արտերը խանձվել, անձրև էին ուզում: Իսկ մարդը բնույթով ագահ է, չէ՞: Է՛հ, երկինքն էլ որոշեց խաղ անել ու դաս տալ մարդուն: Ի՜նչ խաղ, կարկուտն իսկական պատիժ է արտատիրոջ համար: Ա՜յ քեզ եսասե՜ր մարդ:
            Տարին չորային էր: Մի անգամ երկինքը ողորմաց ծարավ արտերին, ամպեց ու   անձրև կաթկթաց: Մի մարդ վազեց դուրս ու կանչեց.
            — Ի՛մ արտի վրա, ի՛մ արտի վրա:
            Ամպը գոռգոռաց, ու անձրևի փոխարեն կարկուտ շրխկաց: Նույն մարդը ճչաց.
            — Բոլորի՜ արտերի վրա, բոլորի՜ արտերի վրա:

Рубрика: Հաշվետվություն, Բնագիտություն

Երրորդ ուսումնական շրջանի բնագիտության հաշվետվություն

1.Բլոգում տեղադրել բնագիտության բաժնի հղումը:
Հղումը

2.Առանձնացնել այն նախագծերը, որին մասնակցել ես, ինչ կուզենայիր ավելացնել։
Դեղաբույսերը մեր կյանքում

3.Մեր քննարկված ուսումնական նյութերից, որն էր ավելի հետաքրքիր, որն էր ավելի դժվար, որը`հեշտ։ Ինչ թեմաներ կուզենայիր լիներ , որ չկա։ Տեղադրիր այն ուսումնական նյութերի հղումները, որոնց առաջադրանքները կատարել ես։
❄Փետրվար❄
Գետեր
Rock identifier-քարեր
Այցելություն Երկրաբանական թանգարան
ՄԹՆՈԼՈՐՏ.ՄԹՆՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Մթնոլորտի տաքացումը
☔Մարտ☔
Մթնոլորտային ճնշում
ՔԱՄԻ, ՔԱՄՈՒ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Դեղաբույսերը մեր կյանքում
ՔԱՄՈՒ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ: ՔԱՄՈՒ ՈՒԺԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ, ՀՈՂՄԱԿԱՅԱՆՆԵՐ
ՄԹՆՈԼՈՐՏԻ ԽՈՆԱՎՈՒԹՅՈՒՆԸ: ՄԱՌԱԽՈՒՂ ԵՎ ԱՄՊԵՐ
🌷Ապրիլ🌷
ԿԵՆՍՈԼՈՐՏ, ՆՐԱ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ
Բույսերի կառուցվածքն ու կենսագործունեությունը
Բակտերիաներ և սնկեր
☀Մայիս☀
Բակտերիաներ և սնկեր
Պարարտանյութեր, դրանց տեսակները
Խխունջների մասին
Կրիաների մասին

4. Գործնական պարապմունքներից որին ես մասնակցել և ինչ ես սովորել։
Ես մասնակցել եմ ծաղիկները և բույսերը ջրելու և մաքրելու ժամանակ, և սովորել եմ ճիշտ բույսեր խնամել, նաև մանրադիտակով տարբեր բաների ենք նայել։

5. Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ։
Օրինակ կարող եմ պլաստիկը, թուղթը առանձին թափել, ծաղիկները ջրել, մաքրել։

6. Քանի ֆլեշմոբի ես մասնակցել։
Մասնակցել եմ 4 ֆլեշմոբի։