Рубрика: Մայրենի, Իմ գրադարանը

Սպիտակ Ժանիքը

Հաջորդ առավոտյան ամեն ինչը լավ է լինում, սակայն սահնակներից մեկը ընկնում է ծառերի արանքը։ Ճամփորդները ստիպված էին շներին արձակել։ Այդ ժամանակ էգ գայլը շներից մեկին գայթակղեց, և շունը գնաց անտառ։ Բիլին այդ ամենը խիստ բարկացնում է և նա որոշում է հրացանով խփել ու սատկացնել գայլին։ Նա ունենում է ընդհամենը երեք փամփուշտ։ Կրակում է, բայց վրիպում է։ Բիլը մտնում է անտառի խորքը՝ գայլի հետևից ու չի վերադառնում։ Սայլակի մոտ մնում են ընդհամենը երկու շուն։
Բիլն այդպես էլ դուրս չեկավ անտառից։ Հենրին ստիպված էր շարունակել ճանապարհը մենակ՝ իր մոտ մնացած ընդհամենը երկու շան հետ։ Մութն ընկնելուն պես նա վառում էր խարույկը և պարկում, բայց քաղցած գայլերն ավելի ու ավելի համարձակ էին դառնում ու մոտենում։ Մի գիշեր Հենրին ստիպված էր իր շուրջ խարույկի օղակ վառել և մի ձող կապել իր ոտքին ու ձեռքին։ Զարթնում էր այն բանից, որ կրակը հասնում էր մարմնին։ Բայց դա էլ երկար չտևեց։ Հանգչող ճյուղերի արանքից գայլերը մոտենում էին և արդեն շրջապատել էին Հենրիին։ Նա մի քանի գիշեր չէր քնել ու ուժասպառ ընկել էր օղակի մեջ՝ գետնին։ Հենրին զարթնել էր մարդկանց ձայներից, որոնք մի քանի սայլակով եկել էին օգնության ու քշել գայլերին։
Գայլերի ոհմակը, թողնելով Հենրիին, հեռացել էր և հանդիպել իշայծյամների, որոնք կեր էին դառնալու գայլերի համար։ Կուշտ ուտելուց հետո գայլերի ոհմակը բաժանվեց մի քանի խմբի, իսկ էգ գայլը երեք արու գայլերի հետ միասին գնում է առանձին։