Рубрика: Բնագիտություն

Ֆիզիկական և քիմիական երևույթներ

Տնային աշխատանք

Պատասխանել հարցերին

  1. Ինչպիսի՞ երևույթ է մոմի այրվելը։
    Մոմի այրվելը քիմիական երևույթ է։
  2. Որո՞նք են ֆիզիկական երևույթների տարատեսակները։
    Էլեկտրական, ձայնային, մագնիսական, լուսային
  3. Արևի լուսավորելը,գիշերային երկնքում աստղերի առկայծումը ,կայծակի բռնկումներով երկնքի լուսավորվելը ,այսպիսի երևույթները ի՞նչպես են անվանում։
    Այդպիսի երևույթները անվանում են լուսային երևույթներ

Դասարանական աշխատանք

Պատասխանել հարցերին

  1. Ո՞ր երևույթներն են կոչվում ֆիզիկական։ Բերե՛ք օրինակներ։
    Ֆիզիկական երևույթների ժամանակ նոր նյութեր չեն առաջանում, այլ փոխվում են նյութի ագրեգատային վիճակը, ձևը և չափսերը:
    Ֆիզիկական երևույթների օրինակներ են՝ ապակու կոտրվելը, սառույցի հալվելը, ջրի գոլորշիանալը և այլն:
  2. Ո՞ր երևույթներն են կոչվում քիմիական ։ Բերե՛ք օրինակներ։
    Քիմիական երևույթներ են նրանք, որոնց ժամանակ առաջանում են նոր նյութեր՝ ռեակցաներ:
    Քիմիական երևույթների օրինակներ են՝ լուցկու այրվելը, երկաթի ժանգոտելը, կաթի թթվելը և այլն:
  3. Հետևյալ երևույթներից որո՞նք են ֆիզիկական՝ մոմի այրվելը,բաժակի կոտրվելը, եղյամի առաջացումը, ջրի եռալը,լուցկու այրվելը, կաթի թթվելը։
    բաժակի կոտրվելը, եղյամի առաջացումը, ջրի եռալը

Оставьте комментарий